Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ֆրանսիայի Բաց առաջնության եզրափակիչ:

Կիսաեզրափակչում նա 6:4, 6:1, 6:2 հաշվով հաղթել է արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյին:

Եզրափակչի մյուս ուղեգիրն է նվաճել Դոմինիկ Տիմը, ով հաղթել է Մարկո Չեկինատոյին:

Նադալի համար սա Ռոլան Գարոսի 11-րդ եզրափակիչն է: