«Ազիզյաններ»-ում գովազդում են Փաշինյանին Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի «Արմենիա» հեռուստաընկերությամբ եւս Նիկոլ Փաշինյանի գովազդն են անում: Հեռուստադիտողի կողմից սիրված «Ազիզյաններ» սիթքոմի հերոսներից մեկը՝ տիկին Դոնարան, վերջին սերիայում ցուցադրված մի դրվագում զանգ է ստանում վարչապետ Փաշինյանից, ով հրահանգում է մտնել հարկային դաշտ: Հերոսն էլ հայտարարում է, թե «Կմտնիմ, կմտնիմ, դու որ կսես, կմտնիմ». «Նիկոլ Փաշինյանն է, այ սենց տղայա է, դե գնամ բիզնեսներս գրանցեմ, քանի ինձ էլ չեն մերժել»: Ընդհանրապես PR ընդունված արտահայտչամիջոց է մասսայական համակրանք վայելող ֆիլմերում այսպես կոչված PR placement-ի տեղադրումը, ինչը ազդեցիկ կոչի և հերոսների արարքը նմանակելու մղում ունի: Ամիսներ առաջ անհնար էր պատկերացնել, որ Փաշինյանը կդառնա Արմենիա հեռուստաընկերության գլխավոր քարոզողներից մեկը: Այս պարագայում փոխշահավետ լուծում է գտնվել, ինչը ոչ վաղ անցյալում անգամ հեքիաթ էլ հնարավոր չէր կոչել: Նշենք, որ «Ազիզյանների» գլխավոր դերակատար, պրոդյուսերը Հայկ Մարությանն է, ով շարժման ակտիվիստներից էր, մշտապես գտնվում էր հարթակում, ելույթներ ունենում, անգամ վարչապետի համար նախատեսված ուղղաթիռով Արցախ էր մեկնել՝ մասնակցելու պաշտոնական միջոցառումներին: Հետաքրքիր է՝ Փաշինյանի գովազդը համաձայնեցվել է հեռուստաընկերության ղեկավարության հետ, թե ինքնագործունեության արդյունք է, չի բացառվում նաև, որ սա Կառավարության կողմից ուղարկված և համաձայնեցված մեսիջ է, ինչը հաճույքով արել է հեռուստաընկերությունը:
 
 
Աստղիկ Մարգարյանի ֆեսյբուքյան էջից