Ամերիկյան CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար, շեֆ խոհարար, գրող Էնթոնի Բուրդենը, ով անցած ամիս հաղորդաշար էր պատրաստել Հայաստանի և Արցախի մասին, ինքնասպան է եղել:

Նա 61 տարեկան էր:

CNN-ի հաղորդմամբ՝ նրան մահացած են գտել Ֆրանսիայում հյուրանոցային համարում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա ինքնասպան է եղել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հյուրանոցային համարում հաղորդավարի դին հայտնաբերել է նրա ընկերը՝ ֆրանսիացի ռեփեր Էրիկ Ռիփերը: