Երգչուհի Ջուսը վերջին շրջանում աչքի է ընկնում իմիջի կտրուկ փոփոխությամբ։ Նա երկարածամիկ շիկահեր է դարձել։ Նախկին էպոտաժային, վայրի կերպարից մնացել է կրքոտ կնոջ կերպարը։ Ջուսը սոցցանցերում էլ է ակտիվ։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր երաժշտական գործունեության մասին։ Երեկ էլ երգչուհին, կարծես թե, վերադարձել է նախկին համարձակությանը։ Նա ֆեյսբուքյան էջի «սթորի» հավելվածում հրապարակել է փարթամ կրծքերի լուսանկարը՝ առանց որևէ մեկնաբանության։