«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում, որով հստակ սահմանվելու են այն հիմքերը, որոնց հիման վրա կարող է արգելվել կալանավորված անձի և նրա ազգականի տեսակցության իրավունքը:

Մինչև վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը մշտապես հանդես էր գալիս քննիչների կողմից այդ արգելքի չարաշահման քննադատությամբ, և հիմա նոր իշխանությունը որոշել է օրենսդրորեն կարգավորել հարցը: Ընդ որում՝ դատական քննության փուլում կալանավորի և նրա ազգականի տեսակցությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի վճռով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: