«Ինչ վատ բան էլ գրվի Նիկոլ Փաշինյանին, միեւնույն է, նրան անհանդուրժողականության մեջ չես կարող մեղադրել: Ընդամենը ժամեր առաջ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Հերմիեն Նաղդալյանը ԱԺ ամբիոնից ինչ ասես, չասաց Կառավարության ծրագրին՝ շեշտելով, որ այնտեղ ընդամենը երազանքներ են և ցանկություններ։, պատկերացում չի տալիս ՀՀ-ի տնտեսական վիճակի մասին, ծրագրում գլխավորը պոպուլիզմն է։ Որպես առաջնահերթություն նշված զբոսաշրջության զարգացման վերաբերյալ էլ հավելեց, որ թավշե հեղափոխությունը տեսարժան վայր չէ, որ զբոսաշրջիկ բերի Հայաստան։ Պատգամավորը ծրագրի քննադատությունից հետո դիմեց վարչապետին և հարցրեց․ «Ծա՞նր է իշխանության գլխարկը»: Նաղդալյանին, ըստ ամենայնի, ՀՀԿ-ում լավ ճնշել էին վարչապետի քվեարկության օրը շտապ հիվանդանոց տեղափոխվելու եւ վիրահատվելու համար, ուստի՝որոշեց բացթողածը լրացնել, սուր ելույթ ունենալ՝ ցուցադրելով իր նվիրումը հարազատ կուսակցությանը: Սակայն ազնիվ տիկինը մոռացել է, որ իր ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը մինչեւ հիմա կառավարության գործերի կառավարիչն է, Փաշինյանի աշխատողը եւ իրենց ընտանեկան բիզնեսներում այնքան կոռուպցիա կա, որ մի թեթեւ հրամանի դեպքում իրավապահները մեկ ամսվա գործ են ունենալու: Այսօր փաստացի ընտանիքում մեկը ընդդիմադիր է, մեկը՝ իշխանամետ, օրենսդիր կինը քննադատում է գործադիրում աշխատող ամուսնու շեֆին»,- գրում է ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Առուստամյանը: