40-ամյա Գրեմ Ստյուարտ Դիլլոնը Ավստրալիայում դատապարտվել է 41 տարվա բանտարկության՝ իր փոքր որդուն խոշտանգելու ու սպանելու համար: Տղամարդն ամիսներով ծեծել է որդուն, նրա վրա հանգցրել ծխախոտը և, ի վերջո, նրան մահացու ծեծի ենթարկել:

2016թ. փետրվարին 9-ամյա Բրադին Դիլլոնը հիվանդանոցում մահացել է գլխուղեղի սարսափելի վնասվածքներից: Այդ վնասվածքները մեկ ու միակ հարձակման հետևանք չեն եղել, Գրեմ Դիլլոնը ծեծել է երեխային շատ ամիսների ընթացքում: 2016թ. փետրվարի 15-ին տղամարդը որդուն հարված է հասցրել, որը մահացու է դարձել՝ դրանից հետո Բրադինը գիտակցությունը կորցրել էր և այլևս երբեք գիտակցության չի եկել:

Հարձակումից հետո Գրեմը Google-ով երեխային ուշքի բերելու միջոց է փնտրել, սակայն խորհուրդները նրան չեն օգնել: Այնուհետև տղամարդը սկսել է գնումներ կատարել ինտերնետ խանութում և այցելել է պոռնոկայք: Միայն մի քանի ժամ անց հայրն այնուամենայնիվ շտապօգնություն է կանչել մահացող որդու համար: Բժիշկներն անմիջապես հոսպիտալացրել են Բրադինին, սակայն օգնել նրան արդեն չեն կարողացել-, պատմում է The Sun-ը:

2017թ. օգոստոսին տղամարդը վերջապես խոստովանել է, որ մահացու ծեծել է որդուն: Դատարանում նա պարզաբանել է, որ երեխան հաճախ ստել է ու գողացել փայտիկով սառնաշաքար: Խոշտանգումներով ու ծեծով Գրեմը պատժել է տղային «մեղքերի» համար՝ իրական կամ հորինված: Դատարանը դատապարտել է տղամարդուն 36 տարվա ազատազրկման Բրադինի սպանության և ևս հինգ տարվա՝ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

Ինձ ձեռք չէր տա և ոչ մի դատավճիռ, որը կարող էր կայացվել այդ արատավոր ու վախկոտ գիշատչի նկատմամբ, ասել է Բրադինի մայրը՝ Ռեյչել Ջոնսը: