Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է ընտրանու նորեկների մասին:

«Անդրե Կալիսիրը և Իվան Յագանը արդեն հիմա կարող են օգուտ բերել հավաքականին, իսկ Էդգար Բաբայանը և Մոնրո Արարատը մեզ կօգնեն։ Ֆուտբոլիստները երիտասարդ են և մեծ ներուժ ունեն: Այվազովը համաձայնել է խաղալ թիմում, սակայն համալսարանի քննությունների պատճառով չկարողացավ մասնակցել հավաքին։»,ասաց Մինասյանը:

Մալթայի և Մոլդովայի հետ ոչ-ոքի ավարտված ընկերական հանդիպումները վերջիններն էին Ազգերի լիգայի մեկնարկից առաջ: