«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է լքել արքայական ակումբը: Դա պայմանավորված է նրանով, որ Ռոնալդուն դժգոհ է ակումբի ղեկավարության քայլերից: Ըստ պորտուգալացու, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իրեն խաբել է իրեն, քանի որ ավելի լավ պայմաններով պայմանագիր կնքելու խոստումը չի կատարել: Բացի այդ, Ռոնալդուն գտնում է, որ իր ծառայությունները թիմի առջև անհրաժեշտ կերպով չեն գնահատվում: Ավելի վաղ նշվել է, որ ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուին վճարել տարեկան 45 մլն եվրո: «Ռեալի» հետ մինչև 2021թ. գործող պայմանագրով, այժմ նա վաստակում է տարեկան 21 մլն եվրո: