Բրիտանական Guardian պարբերականը գրում է, որ Միացյալ Թագավորության տարածքում 2014-2016 թթ իրավապահները արձագանքել են 3,5 հազար բռնի ամուսնության մասին ահազանգերի: Այդ տվյալները Guardian-ը սեփական հետաքննության արդյունքում է կարողացել ձեռք բերել: Մոտ հազար կին էլ Մեծ Բրիտանիայի տարածքում ապրում են գրեթե ստրկական պայմաններում: Մի քանի տարում, բռնի ամուսնությունների դեմ պայքարի թեժ գծին եկել է 22 հազար զանգ: Միայն անցյալ տարի տեղի բարեգործական կազմակերպություններից մեկը ֆիքսել է 200 անչափահաս աղջիկ երեխայի բնի ամուսնության դեպք, ընդ որում երեխաների տարիքը 10-15 տարեկան տարիքային միջակայքն է: Բրիտանացի իրավապաշտպանները այս տվյալները համարում են շոկային: Նշենք, որ Մեծ Բրիտանիայում գործում է նույնիսկ կառավարությանն առընթեր բռնի ամուսնությունների դեմ պայքարի կենտրոնը: