Հայկական ֆեյսբուքում քննարկվում է նախագահ Արմեն Սարգսյանի թենիս խաղալը: Եթե ՀՀ միջինզբաղվածության մի քաղաքացու հարցնես, թե ինչ է արել նախագահը իր պաշտոնավարման այս ամիսների ընթացքում, կլսես պատասխան՝ պաղպաղակ է կերել, քոչարի է պարել, համբուրգեր է պատրաստել, թենիս է խաղացել:

Իհարկե, նման PR ակցիաները լավ են, կրեատիվ են, սիրվող են, ընդունված են հատկապես արտերկրում եւ կիսանգլիացիա Արմեն Սարգսյանին թվում է, թե այստեղ եւս հիանում են նման բաներով:

Մեկ-մեկ, ինչ խոսք, նաեւ հիանում ենք, որ նախագահը ցույց է տալիս իր մարդկային հատկանիշները, սակայն Արմեն Սարգսյանը արդեն <պերեբոր> է անում, նրան շտապ լրջանալ է պետք, տպավորություն է, թե եկել է Հայաստան ուրախ ծերությունը վայելելու: Այժմ, երբ երկրում անկայուն վիճակ է, նոր կառավարությունը կադրային սովի մեջ է, ՀՀԿ-ն անհասկանալի ցնցումների է ենթակվում, ակտիվիստների մի խումբ ամեն րոպե պատրաստ է սկսել բողոքի ակցիաները, իսկ Արցախում ընդհանրապես պայթյունավտանգ իրավիճակ է համընդհանուր հրաժարականների, վերջին օրերի անդադար ակցիաների ֆոնին, ինչպես կասեր դասականը՝ սիրուն չի, պարոն նախագահ:

Ֆեյսբուքում օգտատերերը քննարկում են, թե պաղպաղակ սիրում են, թենիս խաղում են, խորոված կարող են անել, հետեւաբար՝ Արմեն Սարգսյանի գործի նման մի թեթեւ գործ կուզեն:
 
Աստղիկ Մարգարյան