Ֆրանսիայում շարունակվում է «Grand Slam»-ի այս տարվա երկրորդ մրցաշարը` «Ռոլան Գարոսը»:

Կանանց մրցաշարի քառորդ եզրափակչից դուրս է մնացել Ռուսաստանը ներկայացնող Մարիա Շարապովան: Աշխարհի 28-րդ ռակետը կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում ջախջախիչ պարտություն է կրել իսպանացի Գարբինյե Մուգուրուսայից (3):

Խաղը տևել է 1 ժամ 12 րոպե ու ավարտվել 2:6, 1:6 հաշվով: Իսպանացին 1 էյս է կատարել, 2 կրկնակի սխալ է թույլ տվել և 5 բրեյք փոինթ է իրացրել: Շարապովան ոչ մի էյս չի կատարել, թույլ է տվել 6 կրկնակի սխալ և իրացրել է 1 բրեյք փոինթ:

Թենիսիստուհիների անձնական դիմակայությունում դեռևս հաղթում է Շարապովան` 3:1 հաշվով: