ՈՉ ԹԵ ՈՒՄ, ԱՅԼ ԻՆՉ ՈՒ­ՆԵՆՔ

Աշ­խար­հահռ­չակ սու­զա­լո­ղորդ, 1976-ի երևա­նյան ող­բա­լի մի­ջա­դե­պի ժա­մա­նակ ջրա­սույզ ե­ղած տրո­լեյ­բու­սից 20 մար­դու կյանք փր­կած ՇԱՎԱՐՇ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻՆ նվիր­ված «20՛» կի­նո­նա­խագ­ծի կա­պակ­ցու­թյամբ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րոն-Ար­տակ Ի­գի­թյան ոչ այն­քան վաղ ժա­մա­նակ­նե­րում ե­ղած հե­ռա­կա փոխհ­րաձ­գու­թյու­նը թե չի էլ ա­վարտ­վել, առն­վազն մտել է ո­րո­շա­կի սպա­սում­նե­րի ներ­քին փո­թոր­կում­նե­րի հուն, ե­թե, ի­հար­կե, նա­խագ­ծի հե­ղի­նա­կի չա­փա­զանց ին­տե­լի­գենտ բարձ­րա­ձայ­նում­նե­րը կա­րե­լի է փոխհ­րաձ­գու­թյան մաս դի­տար­կել կի­նո­կենտ­րո­նի կա­տա­ղի դի­մա­դարձ­ման կող­քին, ո­րի հիմ­քում շմիր­զա­խա­նյա­նա­կան՝ ստով ու կեղ­ծի­քով առ­լե­ցուն ծա­նոթ ձե­ռա­գիրն է։

Ա­սում ենք՝ հե­ռա­կա, քան­զի կի­նո­կենտ­րո­նի կող­մից նա­խագ­ծի մերժ­ման ա­ռի­թով կի­նո­նա­խագ­ծի հե­ղի­նակ, պրո­դյու­սեր, կի­նո­ռե­ժի­սոր Ա. Ի­գի­թյա­նը փոր­ձել էր բաց նա­մա­կով իր ա­ռար­կում­նե­րով, մտա­հո­գու­թյուն­նե­րով ու ա­ռա­ջարկ­նե­րով կիս­վել երկ­րի վար­չա­պե­տի, ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րի հետ, մինչ­դեռ դուրս­պր­ծու­կի հան­գույն, իր «ա­նա­ռար­կե­լի» փաս­տարկ­նե­րով, ի­րեն կր­կին մեյ­դան էր գցել շմիր­զա­խա­նյա­նա­կան կի­նո­կենտ­րո­նը՝ այս ան­գամ ար­դեն մե՛զ պար­տադ­րե­լով իր «ա­նա­ռար­կե­լի» փաս­տարկ­նե­րը հատ առ հատ քն­նու­թյան առ­նել՝ հեր­թա­կան ան­գամ ցու­ցա­նե­լով, թե ի դեմս Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի, ոչ թե ում, այլ ի՛նչ ու­նենք կի­նո­կենտ­րո­նի ու հայ կի­նո­յի գլ­խին, որ­քան էլ այդ ստի ու կեղ­ծի­քի տոպ­րա­կը ժ/պ է իր այդ ո­րա­կում։

Կ.Ղ.-ԻՆ ՀԱ­ՎԵ­ԼԵ­ԼՈՒ Ե­ԿԱԾ «ԿԻ­ՆՈ­ԳԵՏՆ» ՈՒ «ԽՈ­ՐԱ­ԳԵ­ՏԸ»

Նկա­տի ու­նե­նա­լով նա­խագ­ծի հե­ղի­նա­կին՝ շմի­կյան կի­նո­կենտ­րո­նի կայ­քը գրում է. «…մտած­ված հան­րայ­նաց­րել է միայն մեկ փոր­ձա­գե­տի՝ Կա­րեն Ղա­զա­րյա­նի տված եզ­րա­կա­ցու­թյու­նը»՝ ի­րա­կա­նում Կ.Ղ.-ի ան­ձի այս հի­շա­տակ­մամբ երկ­րո՛րդ ան­գամ նրան փու­ռը տա­լով, ո­րով­հետև մինչև մյուս եր­կու­սին անց­նե­լը, զուտ պրո­ֆի­լակ­տիկ նպա­տա­կով ստիպ­ված ենք իր ողջ հմայ­քի մեջ նո­րից հի­շել մեր այս քա­ջա­րի փոր­ձա­գե­տին։

Ա. Ի­գի­թյա­նի կող­մից Կ.Ղ.-ի օ­րի­նա­կի վրա ծան­րա­նալն ակն­հայ­տո­րեն ար­վել է այն մտայ­նու­թյամբ, որ վեր­ջի­նիս գրա­ծի բա­ցա­ռիկ, նմա­նը չու­նե­ցող անգ­րա­գի­տու­թյո՛ւնն է դիտ­վել ա­ռա­վել տի­պա­կան օ­րի­նակ ու ա­ռար­կա­յա­կան վկա­յում այն բա­նի, որ փոր­ձա­գետն ի­րեն սցե­նա­րը կար­դա­լու նե­ղու­թյունն ան­գամ չի տվել։ Սա՛ է փաս­տը, ու փո­խա­նակ փոր­ձե­լու ե­ղա­ծը հնա­րա­վոր ա­մեն կերպ կոծ­կել, թե չի էլ ստաց­վում, գո­նե որ­պես ցա­վա­լի թյու­րի­մա­ցու­թյուն ներ­կա­յաց­նել Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նին որ­պես Չաուշ Կա­րա­պա­տյան հի­շա­տա­կե­լու խայ­տա­ռա­կու­թյու­նը, կի­նո­կենտ­րո­նի «հա­վա­քա­կան միտ­քը», որն ակն­հայ­տո­րեն ու­ժե­ղաց­վել է կի­նո­միու­թյու­նից հրա­վիր­ված մեկ այլ «մաս­նա­գե­տի» տվայ­տանք­նե­րով, շմի­կյան կի­նո­կենտ­րո­նը դեռ մի բան էլ մուն­նաթ է գա­լիս «դժ­վար թե որևէ մե­կը կաս­կա­ծի, որ Կ. Ղա­զա­րյա­նը չի ճա­նա­չում Շ. Կա­րա­պե­տյա­նին» հա­կա­դար­ձու­մով (կար­ծես ինչ-որ մե­կը զենք էր քա­շել փոր­ձա­գե­տի վրա՝ պար­տադ­րե­լով ի­մա­ցա­ծը դի­տա­վո­րու­թյամբ սխալ գրել)։

Տե­սա­կա­նո­րեն մենք չենք բա­ցա­ռում, որ Կ.Ղ.-ն կա­րող է ի­մա­ցած լի­նել, ա­վե­լին, ան­գամ ճա­նա­չել Շ. Կա­րա­պե­տյա­նին, սա­կայն ինչ­պես տե­սա­կան, այն­պես էլ գործ­նա­կան մա­կար­դում ցան­կա­նանք էլ, չենք կա­րող ըն­դու­նել, որ նա՝
ա) սցե­նա­րը կար­դա­ցել է ու կար­դա­ցա­ծի վե­րա­բե­րյալ է եզ­րա­կա­ցու­թյուն տվել,
բ) կար­դա­ցել է ու ի­րա­պես հաս­կա­ցել, գի­տակ­ցե՛լ, որ կար­դա­ցա­ծը Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նի մա­սին է, այ­լա­պես ի՞նչ տրա­մա­բա­նու­թյամբ այդ լե­գեն­դար մար­դուն, ում աշ­խար­հում մարդ չմ­նաց, որ չի­մա­նար ու չհիա­նար ա­րա­ծով, պի­տի նրա հայ­րե­նի­քում հայ­տն­վեր մեկն ու հի­շա­տա­կեր որ­պես Չաուշ Կա­րա­պա­տյան։

Մեզ մնում է միայն փառք տալ Աստ­ծուն, որ Կ. Ղա­զա­րյա­նի չի­մա­ցու­թյու­նից ու այդ չի­մա­ցու­թյան հու­շու­մից դա­սեր ա­ռած շմի­կյան կի­նո­կենտ­րո՛­նը գո­նե չի կրկ­նում իր վար­ձա­կա­լած փոր­ձա­գե­տի սխալն ու լե­գեն­դար հա­յոր­դու ա­նուն-ազ­գա­նու­նը ճիշտ է բարձ­րա­ձայ­նում, թե­պետ ի պաշտ­պա­նու­թյուն Կ.Ղ.-ի հն­չեց­րած «դժ­վար թե» ա­ռարկ­մա­նը, ստիպ­ված ենք պա­տաս­խա­նել՝ ի՞նչ է, չճա­նա­չե­լը պո­զով-պո­չո՞վ է լի­նում։ Այն­պես որ երբ կի­նո­կենտ­րո­նը փաս­տում է, թե «ի վեր­ջո, այդ վրի­պու­մը չի փո­խում հիմ­նա­վո­րում-եզ­րա­կա­ցու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը», ձեր կար­ծի­քով նման պահ­ված­քը փո­խու՞մ է որևէ մե­կի հա­մոզ­մուն­քը, որ Կ.Ղ.-ն սցե­նա­րը պար­զա­պես չի կար­դա­ցել, իսկ որ ա­մե­նա­ցա­վա­լին ու ա­մե­նա­սար­սա­փե­լին է, հանձ­նա­ժո­ղո­վա­կա­նը պար­զա­պես պատ­վեր է կա­տա­րել (հանձ­նա­ժո­ղով­նե­րի կազ­մա­վոր­ման, մեղմ լի­նենք, ա­րա­տա­վոր սխե­մա­յի մա­սին մեր հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում բա­վա­րար հիմ­նա­վոր ենք ե­ղել, ուս­տի հարցն այդ մա­սով շր­ջան­ցենք)։

Թող­նենք, իր ծանր խո­հե­րի մեջ հան­գիստ թող­նենք կեղ­տոտ խա­ղե­րի մեջ գու­ցե թե ա­կա­մա­յից, իսկ գու­ցե թե լավ էլ ի­մա­ցու­թյամբ ներ­քաշ­ված սույն փոր­ձա­գե­տին, ո­րի հետ շմի­կյան կի­նո­կենտ­րո­նը վար­վել է մե­կան­գա­մյա օգ­տա­գործ­ման պա­րա­գա­նե­րի ծա­նոթ օ­րի­նա­կով, ու դառ­նանք մյուս եր­կու­սին, ո­րոնց մար­տա­դաշտ է հա­նել նույն բա­ցա­ռիկ կշ­ռա­դատ­վա­ծու­թյամբ ու նույն­պես փու­ռը տա­լու ակն­հայտ դի­տա­վո­րու­թյամբ, ո­րով­հետև Շ. Միր­զա­խա­նյա­նի հա­մար որ­քան, պատ­կե­րա­վոր ա­սած, ջու­րը նե­խած է, այն­քան ին­քը պաշտ­պան­ված է իր թիկ­նա­զո­րի ա­վե­լա­ցող քա­նա­կով։

«Сам напросился»

«Հե­րո­սին ֆիլմ ձո­նեն, որ ի՞նչ ա­նեն» հրա­պա­րա­կու­մում շմի­կյան կի­նո­կենտ­րո­նի հանձ­նա­ժո­ղով հոր­ջորջ­ված փոր­ձա­գի­տա­կան խմ­բի ի­մա­ցա­կա­նի մա­սին ամ­բող­ջա­կան կար­ծիք կազ­մե­լու հա­մար Կ.Ղ. փոր­ձա­գե­տի օ­րի­նա­կը, հայտ­նած կար­ծի­քի ան­կա­պու­թյունն ու ան­հե­թե­թու­թյու­նը հա­մա­րե­լով միան­գա­մայն բա­վա­րար, մյուս փոր­ձա­գետ­նե­րի առն­չու­թյամբ ա­սե­լի­քում ե­ղել էինք հնա­րա­վո­րինս ընդ­հան­րա­կան։ Սա­կայն այս պա­րա­գա­յում, ինչ­պես տես­նում եք, շմի­կյան կի­նո­կենտ­րոնն է դր­դում լի­նել ա­ռա­վել բա­ցա­խոս։ Նման դեպ­քե­րի հա­մար ռուս­նե­րը մի լավ ար­տա­հայ­տու­թյուն ու­նեն «Сам напросился»։ Հի­շենք այն՝ ա­սե­լով՝ ձեր մեղ­քը ձեր վի­զը ու գնանք ա­ռաջ։


Այդ փոր­ձա­գետ­նե­րից մե­կը լե­նի­նյան հե­ղա­փո­խու­թյան հետ առ­նչ­ված ու կի­նո­յա­կան սե­րում ու­նե­ցող իր ազ­գան­վան հետևում վար­պե­տո­րեն թաքն­վող բա­ցա­ռիկ «գի­գանտ» է, կի­նո­յի աշ­խար­հում հայտ­նի դեմք նաև կո­լեկ­տիվ նող­կան­քագ­րե­րի տակ ստո­րագ­րու­թյուն դնե­լու իր պատ­րաս­տա­կա­մու­թյամբ (ինչ կա­րող ես ա­նել՝ 1937-ի հա­րուստ ժա­ռան­գու­թյու­նը մնում է հա­րուստ ժա­ռան­գա­կա­նու­թյուն), իսկ նրա պրո­ֆե­սո­րա­կան գի­տե­լիք­նե­րի մա­սին ամ­բող­ջա­կան պատ­կե­րա­ցում կա­րող եք կազ­մել կո­րո­նա­վի­րու­սա­յին այս օ­րե­րին ե­րե­խա­նե­րի ա­զատ ժա­մա­նա­կը մուլ­տե­րով լց­նե­լու ծրագ­րում ա­նի­մա­ցիոն ֆիլ­մե­րի մա­սին այդ­պես էլ եր­կու հո­դա­բաշխ նա­խա­դա­սու­թյուն ի­րար կողք դնե­լու ան­զո­րու­թյու­նից, ու որ­տեղ պրո­ֆե­սո­րին փր­կո­ղը ե­ղել է մուտ­քա­յին խոս­քում փոք­րիկ­նե­րին մա­մա­յի տվա՞ծ, թե՞ թխած բուլ­կին ան­պայ­ման ու­տե­լու խոր­հուր­դը, ո­րի դաս­տիա­րակ­չա­կան նշա­նա­կու­թյու­նը բո­լոր դեպ­քե­րում ե­կեք չթե­րագ­նա­հա­տենք, մա­նա­վանդ որ դի­տե­լի­քից փո­խան­ցե­լիք գի­տե­լի­քը զրո­յա­կան մա­կար­դա­կի է ե­ղել։

Դառ­նա­լով Ա. Եր­զն­կյա­նի տված փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցու­թյանն ու ա­վե­լորդ ման­րա­մաս­նե­րի մեջ չմտ­նե­լով՝ հի­շա­տա­կեմ նրա եր­կու դի­տար­կու­մը, ո­րոնք այդ հանձ­նա­ժո­ղով­նե­րի գր­պա­նա­յին, ձեռ­նա­սուն լի­նե­լու մա­սին են վկա­յում նաև։ Մաս­նա­վո­րա­պես ինչ­պե՞ս հաս­կա­նալ մեր «կի­նո­գետ» պրո­ֆե­սո­րին, երբ մի կող­մից կի­նո­նա­խագ­ծի հե­րո­սին հի­շում է որ­պես ազ­գա­յին հե­րո­սի ու սցե­նա­րին, ո­րը մտահ­ղաց­ման մա­սով իր իսկ նշած ազ­գա­յին հե­րո­սի մա­սին է, տա­լիս է կի­նո­նա­խագ­ծի ան­ցո­ղի­կու­թյու­նը չա­պա­հո­վող ցածր գնա­հա­տա­կան։
Մի՞­թե այս ինք­նա­հա­կաս­ման մեջ պատ­վեր կա­տա­րե­լու մի­տում­նա­վո­րու­թյունն ակն­հայտ չէ։ Սա՝ մեկ։

Երկ­րորդ՝ այդ ի՞նչ է հաս­կա­նում մեր «կի­նո­գետ» պրո­ֆե­սո­րը, երբ սևով սպի­տա­կի վրա գրում է. «...ներ­կա­յաց­վում է հնաոճ մե­թոդ­նե­րով»։
Հի­շե­լով հայտ­նի ա­նեկ­դո­տը, թե ա­մեն ինչ թո­ղած, հի­մա քեզ հա­մար թի­թեռ նկա­րե՞մ, կի­նո­նա­խագ­ծի հե­ղի­նա­կը «կի­նո­գե­տին» նրա այդ­պես էլ ըն­կա­լած, թե չըն­կա­լած «հնաոճ մե­թոդ­նե­րի» գոր­ծադ­րու­մը պի­տի բա­ցատ­րեր ան­ցած դա­րի 70-ա­կան թվա­կան­նե­րի ի­րա­կա­նու­թյան վե­րար­տադր­ման հրա­մա­յա­կա­նո՞վ, թե՞ այ­նուա­մե­նայ­նիվ հույս պի­տի ու­նե­նար, որ «կի­նո­գետ» Ա. Եր­զն­կյա­նը պար­տա­վոր էր տար­րա­կան գա­ղա­փար ու­նե­նալ պատ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի վեր­հան­ման նր­բու­թյուն­նե­րից, դրա հա­մար կի­րառ­վող հնարք­նե­րից։

Ինչ վե­րա­բե­րում է եր­րորդ փոր­ձա­գե­տի՝ Վահ­րամ Մար­տի­րո­սյա­նի հայտ­նած կար­ծի­քին, դրան մի փոքր դր­վա­գով («չկա սյու­ժե­տա­յին հս­տակ գիծ, ո­րի զար­գաց­մա­նը հան­դի­սա­տե­սը հետևի») մենք անդ­րա­դար­ձել են մեր «Հե­րո­սին ֆիլմ ձո­նեն, որ ի՞նչ ա­նեն» հրա­պա­րա­կու­մում՝ հի­շեց­նե­լով իր սցե­նա­րով ամ­բողջ 13 տա­րի ստեղծ­վող ու այդ­պես էլ չամ­բող­ջա­ցող «Սո­ղանք» կի­նոն­կա­րը՝ դրա չամ­բող­ջաց­ման պատ­ճա­ռը զուտ խնա­յե­լու ա­ռու­մով ու թեա­կան հար­ցադր­մամբ դի­տե­լով ոչ միայն սցե­նա­րում ե­ղած հս­տակ սյու­ժե­տա­յին գծի բա­ցա­կա­յու­թյան, այլև ռե­ժի­սո­րի (ի մի­ջի այ­լոց՝ նույն­պես նող­կան­քագ­րե­րի տակ ստո­րագ­րու­թյուն դնե­լու մեջ հմ­տա­ցած) բա­ցա­ռիկ ա­պաշ­նոր­հու­թյան մեջ՝ սույ­նով կի­նոն­կա­րի ձա­խող­ման բե­ռը հա­վա­սա­րա­պես բաշ­խե­լով ֆիլ­մի ռե­ժի­սոր-սցե­նա­րիստ զույ­գի վրա, որ ծան­րու­թյու­նը շատ «կզաց­նող» չլի­նի (դի­տա­վո­րու­թյամբ չեմ օգ­տա­գոր­ծում «կռաց­նող» բա­ռը)։ Ե­թե ու­շա­դիր ե­ղաք, «Սո­ղան­քին» տր­ված գնա­հա­տա­կանն ամ­բող­ջու­թյամբ «20՛» կի­նո­նա­խագ­ծին տր­ված վմար­տի­րո­սյա­նա­կան տեքստ-գնա­հա­տա­կանն էր կամ տեքստ-գնա­հա­տա­կա­նից էր, ին­չի ա­ռի­թով ռու­սա­կան մի ա­սաց­վածք հի­շա­տա­կեմ, սա­կայն հա­յե­րեն թարգ­մա­նու­թյամբ՝ սկզ­բում դնե­լով «այն­պես որ» բա­ռա­կա­պակ­ցու­թյու­նը. «Ում կո­վը բա­ռա­չի, քո կո­վը թող չբա­ռա­չի»։

Վ. Մար­տի­րո­սյա­նի առն­չու­թյամբ այս­քա­նով բա­վա­րար­վենք, մա­նա­վանդ որ իր հար­ցազ­րույ­ցում Ա. Ի­գի­թյա­նը ֆիլ­մում պատ­կե­րե­լիք ժա­մա­նա­կաշր­ջա­նի ու դրա բնու­թա­գի­րը պայ­մա­նա­վո­րող տար­րե­րի մա­սին մի եր­կու պարզ, ու­սու­ցո­ղա­կան հու­շում է ա­րել նրան, ով խու­սա­փե­լով թող որ պար­զու­նակ զի­տա­գի­տա­յա­կա­նու­թյու­նից, հեր­թե­րի մեջ հա­վա­նա­բար քիչ ծա­մա­նակ չի ծախ­սել, զո­րօ­րի­նակ, «Ծա­ղի­կը փո­շու մեջ» կամ «Սե­րը՝ Քաշ­մի­րում» կի­նոն­կար­նե­րի տոմ­սե­րը ձեռք գցե­լու հա­մար՝ նույն­քան հա­վա­նա­բար չի­մա­նա­լով նույն հնդ­կա­կան կի­նոար­տադ­րու­թյան «Պա­րոն 420» կամ «Թա­փա­ռաշր­ջի­կը» կի­նոն­կար­նե­րի գո­յու­թյան մա­սին։

ԲԱՐԵՎ ՁԵԶ, ԵՍ ՁԵՐ ՄՈՐ... ԵՂ­ԲԱՅՐՆ ԵՄ

Ինչ վե­րա­բե­րում է կի­նո­կենտ­րո­նի նախ­կին տնօ­րե­նի կող­մից «20՛» կի­նո­նա­խագ­ծին 2012 թ. տր­ված փաս­տա­թուղ­թը թի­րա­խա­վո­րե­լուն ու դրա մեջ «ֆիլ­մե­րի պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­ման ա­րա­տա­վոր սխե­մա» տես­նե­լուն, այս­տեղ շմի­կյան կի­նո­կենտ­րո­նը պարզ ցու­ցա­նում է իր ժ/պ-ի ու­նե­ցած վա­խե­րը, ո­րոն­ցից մե­կի՝ «Սու­սե­րով պա­րի» առն­չու­թյամբ քրեա­կան գործ կա հա­րուց­ված ու ո­րի կա­պակ­ցու­թյամբ թող իր լա­ցը լա, թե ինչ պա­տաս­խան է տա­լու մաս­նա­վո­րա­պես այն ա­ռի­թով, թե ինչ է հաս­կա­նում նույն երևույ­թի մա­սին պե­տա­կան եր­կու մար­մին­նե­րի մի դեպ­քում պետ­պատ­վեր, մյուս դեպ­քում պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րում ա­սե­լով ու ակն­հայտ դի­տա­վո­րու­թյամբ հնա­րա­վոր շփո­թի մատ­նե­լով։

Փա­կագ­ծե­րը հի­մա չեմ բա­ցում, սա­կայն հա­մա­պա­տաս­խան ա­ջակ­ցու­թյան կար­գով, ում որ հարկն է, անհ­րա­ժեշտ մե­թո­դա­կան օգ­նու­թյու­նը ցույց կտամ։ Այն­պես որ, տի­կին Շու­շիկ, բարև ձեզ, ես ձեր մոր... եղ­բայրն եմ։ Սա­կայն մինչև ձեր մոր... եղ­բայր լի­նե­լու վերջ­նա­կան հա­վաս­տումս հա­վաս­տե­լը, ու­զում եմ, մի փոքր էլ, կրկն­վե­լու տագ­նապն ու­նե­նա­լով, հարց տալ՝ ե­թե թի­րա­խա­վո­րում եք «20՛» կի­նո­նա­խագ­ծին կի­նո­կենտ­րո­նի նախ­կին տնօ­րե­նի տված փաս­տա­թուղ­թը, ո­րը կեն­սա­կան ուժ է ու­նե­ցել այն­քա­նով, որ­քա­նով այլ եր­կր­նե­րին, կա­ռույց­նե­րին հա­վաս­տել է նա­խագ­ծին մաս­նա­կից լի­նե­լու կի­նո­կենտ­րո­նի պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին ու այդ թի­րա­խա­վո­րու­մը ման­կամ­տո­րեն զենք դարձ­րած հաղթ հայ­տա­րա­րում՝ «սա է ե­ղել ֆիլ­մե­րի պե­տա­կան ֆի­նան­սա­վոր­ման ա­րա­տա­վոր սխե­ման։ Տաս­նյակ տա­րի­ներ այս­պի­սին է ե­ղել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի «ար­դյու­նա­վետ և լա­վա­գույն» կա­ռա­վա­րու­մը։ Այ­սօր այդ ա­րա­տա­վոր սխե­ման այլևս չի գոր­ծում», ու­զում եմ մի շատ պարզ հարց տալ. «Միր­զա­խա­նենց Շու­շիկ, որ այդ­պես խրոխտ խո­սում ես կի­նո­կենտ­րո­նում ե­ղած ա­րա­տա­վոր սխե­մա­յից, նախ­կին տնօ­րե­նի օ­րոք տե­ղա­կալ աշ­խա­տա­ծին այդ ի՞նչ ազ­նիվ գր­գիռ­նե­րով ես նույն կար­գա­վի­ճա­կով գր­կումդ պա­հում այդ­քան ջեր­մե­ռան­դու­թյամբ։ Ե­թե այդ մա­սին մինչև հի­մա չմ­տա­ծե­լու միամ­տու­թյուն ես ու­նե­ցել, հու­շող հարց եմ տա­լիս բա­ցա­ռա­պես քո լա­վը ցան­կա­ցող հա­րա­զատ քե­ռու կար­գա­վի­ճա­կով»։

Եվ այ­դու­հան­դերձ ա­սե­լիքս ա­վար­տեմ՝ դար­ձյալ անդ­րա­դառ­նա­լով փոր­ձա­գետ­նե­րին, սա­կայն այս ան­գամ ոչ շմի­կյան կի­նո­կենտ­րո­նի։ Ի­րենց փոր­ձա­գետ­նե­րի մա­կար­դա­կով ու ներ­կա­յաց­մամբ տես­նե­լով «20՛»-ի հե­ռան­կա­րայ­նու­թյունն ու վար­ձույ­թայ­նու­թյու­նը, նա­խագ­ծի ի­րա­կա­նաց­մամբ հե­տաքր­քր­ված են ուկ­րաի­նա­կան «Սե­լե­նա Ֆիլմզ Փրո­դաքշ­նը», ֆրան­սիա­կան «STEPHAN FILMS»-ը, ռու­սա­կան գոր­ծա­րար շր­ջան­նե­րի մի շարք հե­ղի­նա­կա­վոր ան­հատ­ներ ու ըն­կե­րու­թյուն­ներ՝ պատ­րաստ լի­նե­լով մի քա­նի հա­րյուր մի­լիոն դրա­մի ներդ­րում­նե­րի։ Խն­դիրն ան­հար­կի չման­րե­լով՝ ա­հա սա է նրանց ու շմի­կյան կի­նո­կենտ­րո­նի «ֆան­տաս­տիկ» պրո­ֆե­սիո­նալ փոր­ձա­գետ­նե­րի տար­բե­րու­թյու­նը, ո­րոնք կար­դա­ցած թե չկար­դա­ցած սցե­նար­նե­րի հա­մար, հե­տին թա­թե­րի վրա նս­տած, սպա­սում են շմիր­զա­խա­նյա­նա­կան վճա­րում­նե­րին։ Ի մի­ջի այ­լոց՝ կի­նո­յի փո­ղե­րից ար­վող վճա­րում­նե­րին։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ