Վեր­նա­գի­րը հան­րա­հայտ «Մի­մի­նո­յի» դա­տա­կան տե­սա­րա­նից է, որ­տեղ շար­քա­յին վա­րորդ Ռու­բիկ ջա­նը հան­դես է գա­լիս ի պաշտ­պա­նու­թյուն...
Սա­կայն ին­չո՞ւ «Մի­մի­նո», որ­քան էլ Գեորգի Դա­նե­լիա­յի կա­տա­կեր­գու­թյու­նը փա­ռա­հեղ է դար­ձել նաև ի հա­շիվ մեր հան­ճա­րեղ Ֆրուն­զի ան­զու­գա­կան կեր­պա­վոր­ման, նրա ան­կան­խա­տե­սե­լի իմպ­րո­վիզ­նե­րի։

Ես ու­զում եմ հեյ-վախ ա­սել ու կան­չել՝ հա՜յ գի­տի հա՜յ, հա՛յ կի­նո... ազ­գի, երկ­րի կյան­քին որ­քա՜ն ներ­ձուլ­ված ամ­բող­ջու­թյուն ես ե­ղել դու, որ­քա՜ն օր­գա­նիկ, ներ­հա­յաց ու խոր­քա­յին, որ օր­վա մեջ նաև ա­պա­գա­յի զար­գա­ցում­ներ ես տե­սել ու դրանց տր­վե­լիք բա­նաձևում­ներ թո­ղել՝ ան­ցյա­լից ա­պա­գա­յին ուղղ­ված յու­րօ­րի­նակ ազ­դա­կան­չեր։
Ո՞ր մի կի­նոն­կա­րի օ­րի­նա­կով մաս­նա­վո­րեց­նեմ խոսքս, որ առ­նչ­վե­լու է մեր աշ­խար­հահռ­չակ ըմ­բիշ Ռո­ման Ա­մո­յա­նի հետ օ­րերս ե­ղա­ծին, ում թևե­րի հետ նաև վիզն ան­զուսպ կա­տա­ղու­թյամբ «շատ կուլ­տու­րա­կան» ո­լո­րեց ոս­տի­կա­նու­թյան ամ­բողջ մի մար­տա­կան գու­մար­տակ իր
«փա­ռա­պանծ» գն­դա­պետ Ար­թուր Խու­դի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ ու խրոխտ կո­խեց «черный вор»։ «Զան­գե­զո՞ւր» հի­շա­տա­կեմ, թե՞ «Նվա­գախմ­բի տղա­ներ», ո­րի նշա­նա­վոր դմ­բուզ Ար­սե­նը, ի լուր հա­նու­րի, կար­դում էր մեր այս օ­րե­րին այն­քան հա­րիր «Երկ­րում մո­լեգ­նում է...» հե­ղա­փո­խա­կան գի­րը։

Չէ, սույն պա­րա­գա­յում դաշ­նակ­նե­րը կապ չու­նեն։ Նրանք էլ են հա­նու­րի հետ դար­ձել բո­ղո­քա­վոր ու մնա­ցյալ հա­սա­րակ մահ­կա­նա­ցու­նե­րի պես նույն­պես ոչ պա­կաս գժ­ված են մաս­նա­վո­րա­պես Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի այդ­պես էլ չա­փի չե­կող կո­ղա­կից Գո­հար Ա­բա­ջյա­նի չպա­հանջ­ված, սա­կայն ան­կա­ռա­վա­րե­լի ու ան­սանձ պոռթ­կա­ցող բա­նաձևում­նե­րից, ո­րոն­ցից ա­մե­նա­թար­մը «ոս­տի­կան­նե­րը պար­տա­վոր չեն դեմ­քով ճա­նա­չել մեր չեմ­պիոն­նե­րին» մտ­քի ար­տա­նե­տումն է հրա­պա­րակ միան­գա­մայն հաս­կա­նա­լի թի­րա­խա­վոր­մամբ։


Սույ­նը վայ­րի՞ միտք է, օ­րի­նա­կա՞ն պա­հանջ թե՞ մի այլ կար­գի մտա­գա­րու­թյուն, պա­տաս­խանն առ­կա­խենք, բայց որ ան­հե­թե­թու­թյուն­նե­րից չց­նոր­վե­լու հա­մար ոս­տի­կա­նու­թյան հա­մա­կար­գում եր­բեմ­նի աշ­խա­տած, օվ­կիա­նո­սից այն կողմ բնա­կու­թյուն հաս­տա­տած, ոս­տի­կա­նու­թյան առջև ոչ մի պար­տա­վո­րու­թյուն չու­նե­ցող Ար­սեն Ար­շա­կյանն է ար­դեն խան­գար­վում մտ­քից, թե այդ ո՞նց ոս­տի­կա­նու­թյու­նը պար­տա­վոր չէ դեմ­քով ճա­նա­չել մեր չեմ­պիոն­նե­րին, մտա­վո­րա­կան­նե­րին, գիտ­նա­կան­նե­րին, հան­րա­յին այլ դեմ­քե­րին, սրա՞ն ինչ ա­սենք։

Գն­դա­պե­տին պի­տի հաս­կա­նալ ու ար­ժի՛ հաս­կա­նալ, ո­րով­հետև ոս­տի­կա­նը մերն է նաև ժո­ղովր­դի ծո­ցից սեր­ված լի­նե­լու գի­տակց­մամբ, իր ընդ­հա­նուր կրթ­վա­ծու­թյան ու քա­ղա­քա­կիրթ լի­նե­լու պար­տա­դիր բա­ղադ­րի­չով, ու­ժի կի­րառ­ման հա­մա­չա­փու­թյան ըն­կալ­մամբ։ Ա­յո, օ­րեն­քի ա­ռաջ բո­լորն են հա­վա­սար։
Օ­րեն­քը չի՛ սահ­մա­նում ու չու­նի՛ հա­մընդ­հա­նուր հե­րո­սաց­ման պա­հանջ, սա­կայն այն պա­հի՛ն, երբ դու բազ­մո­ցին պառ­կած կամ բազ­կա­թո­ռին նս­տած, քեզ թշ­նա­մի ազ­գի ըմ­բի­շին է գել­խեղդ ա­նում, դի­ցուք, մի Ռո­ման Ա­մո­յան ու ա­րյա՛ն, քր­տին­քի՛ մեջ կո­րած ա­ռա­ջին հեր­թին քո՛, հաս­կա­նում ե՞ս, քո՛ Ե­ռա­գույնն է ծա­ծա­նում աշ­խար­հի աչ­քի ա­ռաջ՝ հի­շեց­նե­լով քար­տե­զի վրա մի կար­գին չերևա­ցող էլ Երկ­րի՛դ գո­յու­թյունն ու քո՛ գո­յու­թյու­նը, գու­ցե բա­րի՞ լի­նես քեզ նե­ղու­թյուն տալ ու շնոր­հա­կալ լի­նել նրան քեզ հա­մար ի՛ր ա­րա­ծի հա­մար ու որ­ձի ո­րոն­ման քո ա­ղեկ­տուր փնտր­տու­քի մեջ լփ­ռիկ շան պես, ան­բա­րո­յա­կա­նի կաղ­կան­ձով քա­ծա­հա­ռաչ չլի­նես օ­րեն­քի առջև բո­լո­րի հա­վա­սա­րու­թյու­նից։

Ա­սած­նե­րիս վրա մա­նի­պու­լյա­ցիա­յի փոր­ձեր չհա­մար­ձակ­վեք ա­նել։
Կրկ­նում եմ, երկ­րոր­դում, եր­րոր­դում, հա­զա­րա­պատ­կո՛ւմ՝ օ­րեն­քի ա­ռաջ բո­լո՛րն են հա­վա­սար, բայց ե­թե այդ հա­վա­սա­րու­թյան պա­հան­ջը դնում եք, դրեք ա­մե՛ն ին­չում, ա­մեն ին­չի մեջ դրեք հա­վա­սա­րու­թյան պա­հանջ՝ այդ թվում նաև ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցե­լիս, երկ­րի հա­մար ա­րյուն թա­փե­լիս, կյանք զո­հա­բե­րե­լիս, թե չէ այն­քա՜ն հեշտ է ընդ­հա­նուր ֆրազ­նե­րի տակ ծվա­րելն ու պատ­վեր կա­տա­րո­ղի հլու կեց­ված­քով տա­կից, ի­րա­կա­նում երկ­րի հիմ­քե­րի խար­խլ­ման սև գոր­ծին լծ­վե­լը, սե­ռա­փոխ­վա­ծի ա­հագ­նա­ցող կեր­պա­րով ըն­տա­նիք ու հա­վա­տի տուն քան­դե­լը, ար­ժե­հա­մա­կարգ խարխ­լե­լը։

Ես չեմ ու­զում ֆեյս­բու­քյան է­ջե­րում կար­ծիք հայտ­նած­նե­րի հետ բա­նա­վե­ճի մեջ մտ­նել՝ որ­քան էլ ինձ հա­մար ցա­վա­գին է հն­չում ֆեյս­բու­քյան օգ­տա­տեր Ար­մեն Ա­սատ­րյա­նի «այ­սինքն ոս­տի­կան­նե­րը կա­րող են գետ­նին տա­պա­լել ու աս­ֆալ­տին փռել Ռո­ման Ա­մո­յա­նի, Ար­թուր Ա­լեք­սա­նյա­նի, Միհ­րան Հա­րու­թյու­նյա­նի, Մաք­սիմ Մա­նու­կյա­նի, Սի­մոն Մար­տի­րո­սյա­նի պես տղեր­քին» սարս­ռեց­նող միտ­քը, չեմ ու­զում ո­մանց ու­նե­ցած վի­րա­վոր­վա­ծու­թյան վրա խա­ղալ, ես միայն ու­զում եմ այդ նույն ֆեյս­բու­քում դեպ­քե­րին ան­մի­ջա­պես հա­ջոր­դած իմ ար­ձա­գան­քը միայն հի­շել, ո­րով­հետև այն ինձ հա­մար դիր­քո­րո­շո՛ւմ է, կե­ցու­թյուն ու նկա­րա­գիր. «Ազ­գի թշ­նա­մի ու դա­վա­ճան է, թուրք է, քա­ռատ­ման ար­ժա­նի է յու­րա­քան­չյուր ոք, ով ձեռք է բարձ­րաց­նում Հա­յոց հիմ­նը հն­չեց­րած, Ե­ռա­գույ­նը բարձ­րաց­րած մար­զիկ-մար­զու­հի­նե­րի վրա։ Գե­տի­նը մտ­նեք... Ռո­ման Ա­մո­յան եք կա­լա­նա­վո­րո՞ւմ։ Որ­քան պի­տի ման­կուրտ լի­նել, ան­հի­շո­ղու­թյուն ու ան­հայ­րե­նիք՝ մեր երկ­րի ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյու­նը ներ­կա­յաց­րած այս տղա­յի վրա ձեռք բարձ­րաց­նե­լու հա­մար։ Ա­մո­յա­նը Հա­յաս­տան ա­նունն է հն­չեց­րել, ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ ա­նու­նը։ Թե՞ Հա­յաս­տան ա­նու­նը ձեզ հա­մար զա­պադ­լո է, այ մե­րա...»:

Ըն­թեր­ցո­ղի ա­ռաջ մինչև վերջ ազ­նիվ լի­նե­լու հա­մար վեր­ջին բա­ռը, որ կի­սատ­ված գրու­թյամբ է, չեմ հա­նել գրա­ռու­միցս, քան­զի աս­վածն աս­ված է, իսկ ա­սո­ղը, որ տվյալ դեպ­քում ես եմ, Աստ­ված չէ՝ մարդ­կա­յին թու­լու­թյուն­ներ չու­նե­նա­լու, հարկ ե­ղած դեպ­քում ժո­ղովր­դա­կան բա­ռու­բա­նից չօգտ­վե­լու հա­մար։ Ա­սածս ա­վել է, թե պա­կաս, նե­րո­ղամ­տու­թյուն եմ հայ­ցում, սա­կայն ես, որ գո­նե մո­տի­կից եմ առ­նչ­վել Ռո­ման Ա­մո­յա­նին ու նրա նման տղա­նե­րին և շատ լավ գի­տեմ նրանց թա­փած ա­րյուն-քր­տին­քի գի­նը, եր­բեք ու ոչ մի պա­րա­գա­յում չե՛մ կա­մե­նում, չե՛մ ու­զում նրանց գետ­նա­հա­լած տես­նել, ո­րով­հետև այս նույն կոտ­րած ձեռ­քով եմ տա­րի­ներ շա­րու­նակ գրել ու գրե­լու, որ այդ տղա­նե­րը սեր­մա­ցու տղա­ներ են, ԱԶԳ ու ԵՐ­ԿԻՐ ներ­կա­յաց­նող, ԴՐՈՇ ծա­ծա­նող, ՀԻՄՆ հն­չեց­նող։

Հար­կավ գի­տեմ, որ ըն­թեր­ցո­ղը սպա­սում է հի­շա­տա­կե­լիք այլ ա­նուն­նե­րի հն­չեց­ման։
Այդ թվում նաև ա­ռա­վել քան հս­տակ գի­տեմ, թե մաս­նա­վո­րա­պես ում։
Սա­կայն թող ներ­վի ա­սե­լը, ես միան­գա­մայն այլ ա­նուն­ներ եմ ու­զում լսեց­րած լի­նել ու լսած լի­նել։
Ճիշտ հաս­կա­ցեք՝ խն­դի­րը Ծա­ռու­կյան Գա­գի­կը չէ, նրան ի պաշտ­պա­նու­թյուն ձայն հն­չեց­նե­լը չէ։
Միան­շա­նակ է՝ հան­ցա­գոր­ծը պի­տի պատժ­վի։
Խն­դի­րը ԵՐԿ­ՐԻՆ տեր կանգ­նելն է, տղերք, այն ԵՐԿ­ՐԻՆ, ո­րի հա­մար ա­րյուն-քր­տինք եք թա­փում, որ­քան էլ դրա մեջ առ­կա է սե­փա­կան շա­հի գոր­ծո­նը։ Ա­մեն կերպ հա՛ խու­սա­փե­ցի վեր­ջին մտ­քի ար­ծար­ծու­մից, բայց թե երևի պետք էր և այդ բարձ­րա­ձայ­նու­մը։ Եվ այ­դու­հան­դերձ Տե­սա­կին հա­վա­տար­մու­թյու­նը պա­հան­ջում է պա­տե­հա­պաշ­տու­թյան բա­ցա­ռում։

Գա­գիկ Ծա­ռու­կյան պաշտ­պա­նած Ռո­ման Ա­մո­յա՛ն չեն գետ­նա­հա­լած ա­րել։
Երկ­րի հե­ղի­նա­կու­թյան հա­մար կռիվ տված մար­զիկ են տրո­րել։
Սա՛ է խն­դի­րը։
Ես վա­խե­նում եմ, շատ եմ վա­խե­նում, որ այս­պես շա­րու­նա­կե­լու դեպ­քում մենք Ռո­ման Ա­մո­յան­ներ չե՛նք ու­նե­նա։
Հա­վա­տա­ցեք՝ չե՛նք ու­նե­նա։
Մի՞­թե սա է մեր խն­դի­րը։
Գեր­խն­դի­րը։
Սթափ­վել է պետք։
Ո­չինչ ա­վե­լի չէ ԵՐԿ­ՐԻՑ։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ