Հայ կինոյի կույրաղիք «ՀՀ կինեմատոգրաֆիստների միություն» ՀԿ-ի անդամները նամակ են գրել ՀՀ իշխանություններին, որում ազգային կինոկենտրոնի գործունեությունը գնահատել են «հեղափոխական», իսկ հակառակը պնդողներին անվանել են «մի փոքր խումբ»։ Կոլեկտիվ գործ տվողներին անիմաստ է բացատրել, որ «փոքր խումբը» դա նամակը գրողի ուղեղում աշխատող բջիջների քանակն է, ճշմարտությունը՝ ճշմարտություն է, եթե անգամ մեկ մարդ է դա ասում, ապուշությունն էլ մնում է ապուշություն, թեկուզ հարյուր մարդ տակը ստորագրի։ Ճշմարտությունն այն է, որ կինոյի պետական կառավարումը Հայաստանում տապալված է, որովհետև կառավարման արդյունքը ֆիլմերն են, բառերը չեն, իսկ ֆիլմեր չկան։
-

Հասկանալու համար ինչու է կինոմիությունը պաշտպանում կինոյի կառվարումը տապալած կինոկենտրոնի տնօրենի ժպ-ին, պետք է նայել որքան գումար են ստացել նամակը ստորագրածները կինոկենտրոնից։

Սկսենք գլխից։

Կինոմիության նախագահ Հարություն Խաչատրյանը 2009 - 2020 թթ-ին ՀՀ պետական բյուջեից «ֆիլմերի արտադրություն» կետով ազգային կինոկենտրոնից իր և երկու որդիների ֆիլմերի համար ստացել է 357 մլն դրամ, մոտ 750000 դոլար (կինեոկենտրոնի պաշտոնական տվյալներ) հայ կինոյի հետևյալ «բլոքբաստերների» համար
2009թ «Սահման» 96 մլն,
2012թ. «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» 116 մլն
2014թ. «Մենախոսություններ» 33 մլն,
2015թ. «Լևոն. Փակուղի» 22 մլն,
2017թ. «Վերադարձողները» 55 մլն
2016թ. «Կարեն» ռեժիսոր Վ
Խաչատրյան 3 մլն
2019թ. «Երազողները», պրոդյուսեր Վ Խաչատրյան 21 մլն
2019թ. «Փոխանակում» (զարգացման փուլ) ռեժիսոր. Վ Խաչատրյան 1 մլն
2020թ. «Նկարչի երեք գերեզմանները» ռեժիսոր Ռ Խաչատրյան, 10 մլն
-
«Ոսկե ծիրան» հիմնադրամը նույն ժամանակահատվածում ՀՀ Պետական բյուջեից ստացել է ֆինանսավորում նաև այլ նպատակների՝ 550 մլն փառատոն կազմակերպելու, 150 մլն գործուղումների համար։

Մեկ միլիարդ կամ տարեկան 100 մլն դրամը փոքր գումար չէ, մարդը պետք է պայքարի դա պահելու համար։ Ինչը և անում է։ Նա մենակ չէ։ Նամակի տակ ստորագրած բոլոր ռեժիսրները կինոկենտրոնից ֆինանսավորվել են։ Կանդրադառնանք հերթով։ Բայց նախ ձեզ կծանոթացնեմ ֆիլմերը ֆինանսավորող պետական հանձնաժողովների անդամների ընտրության մեթոդին։ Կանխատեսելի հանձնաժողով ունենալու համար կինոկենտրոնի տնօրենի ժպ-ն հավաքագրում է միայն նրանց ում վրա կոմպրոմատ ունի։ Ովքե՞ր են նրանք և ինչ սկզբունքով են բաժանում ՀՀ հարկատուների գումարները՝ հաջորդիվ։
-
հգ
#gorcN10101319 հեշթեգով որևէ մեկին վիրավորելու նպատակ չունեմ, ներկայացնում եմ պետական կառավարման ախտերը, հայ կինոյի տկար մարմինը առողջացնելու նպատակով։ Շնորհակալություն միանալու համար։

Շարունակելի

Հովհաննես ԳԱԼՍՏՅԱՆ