ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել 63-ամյա Ալիսա Ջոնսոնին, որին պաշտպանում էր Քիմ Քարդաշյանը:

BBC-ի հաղորդմամբ, Ալիսա Ջոնսոնի գործը հայտնի էր դարձել անցյալ շաբաթ, երբ հանդիպել էին Թրամփը եւ Քիմ Քարդաշյանը,  որն էլ խնդրել էր նրան ազատ արձակելու մասին:

Ալիսա Ջոնսոնը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1996-ին հանցավոր խմբավորմանը, որը զբաղվում էր կոկաինի վաճառքով, մասնակցություն ունենալու համար: Նրան դատապարտել էին փողերի լվացման համար:

Սպիտակ տունը հայտարարել էր, որ նա օրինակելի բանտարկյալ է եղել եւ ջանքեր է գործադրել վերափոխվելու համար:

Քարդաշյանը միացել էր Ջոնսոնին ազատելու երկարատեւ արշավին, որը ղեկավարում էր Can-Do հիմնադրամը, նրա ընկերները եւ ընտանիքը: