«Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն, էս ինչ անում են ի վնաս երկրի տնտեսության, փոքր ու միջին բիզնեսի ա»,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Առինջ մոլում անցկացվող հարկային ստուգումերին: Նա նշել է, որ երեք տարի մարդկանց աշխատելու հնարավորություն է տվել, նրանցից վարձավճար չի վերցրել, որովհետև ուզել է, որ մարդիկ կայանան, հզորանան: Հարցին, թե ի՞նչ են փնտրում հարկային մարմինները, Ծառուկյանը պատասխանել է. «Ես շատ գիտեմ, գնա դու հարցրու, ձեր համար ազատ ա խանութն էլ, վաճառողն էլ, ստուգողն էլ: Ես էսօր չեմ ուզում արդարանամ, ես արդարանալու ոչ մի խնդիր չունեմ: Հիմնական հարցը կապված ա փոքր ու միջին բիզնեսի, Առինջ մոլի հետ, դռները բաց ա, գնացեք բոլորի հետ խոսեք»:

Այնուհետև նա դժգոհել է հարկային մարմիններից, ասել, որ անընդհատ իրեն ստուգում են: «Ինչ որ Անանյանը եկել է պաշտոնի, ոչ թե մի օր, 10 օր, 15 օր, ամբողջ ուղղությունը Ծառուկյանն ա: Ես էլ ասում եմ՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, ստուգում է, գնացեք ստուգեք: Ինչքան կուզեք, ստուգեք: Այնտեղից դուրս չեն գալիս, թե ինչ են փնտրում: Ժամանակը գալու ա, ստուգումները կավարտվի, Ծառուկյանը Հայաստանի բոլոր լրագրողներին հավաքելու ա, կետ առ կետ, դոկումենտալ հարց ու պատասխան, որ սաղի համար պարզ լինի և Պետական եկամուտների կոմիտեի մոտեցումը, և ստուգումները, թե ում են ստուգում, ում չեն ստուգում, ինչ են ուզում, ինչ են ստուգել»,- նշել է Ծառուկյանը: