Ա­վարտ­վե­ցին ազ­գա­յին հա­վա­քա­կան­նե­րի մա­կար­դա­կով եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լի ո­րա­կա­վոր­ման փու­լի խա­ղե­րը, դրանց ար­դյունք­նե­րով ո­րոշ­վե­ցին ինչ­պես մաս­նա­կից եր­կր­նե­րը, այն­պես էլ դրանք ներ­կա­յաց­նող ընտ­րա­նի­նե­րի զամ­բյուղ­նե­րը։ Այս եր­կու տվյա­լի հեն­քի վրա շու­տով կկա­յա­նա Եվ­րո-2020-ի վի­ճա­կա­հա­նու­թյու­նը: Ա­սենք, որ եզ­րա­փակ­չյան ընտ­րա­նի­ներն ի­րա­կա­նում 24-ն են լի­նե­լու, պա­կա­սող չոր­սը միա­նա­լու են Ազ­գե­րի լի­գա­յից։ Սա­կայն մինչև զամ­բյուղ­նե­րը ներ­կա­յաց­նե­լը, մի եր­կու խոսք ա­վար­տա­կան տու­րից, բայց ոչ ամ­բող­ջու­թյամբ, այլ միայն մեր ընտ­րա­նու մա­սով, քան­զի այն ար­դեն ոչ ա­ռա­ջին թար­մու­թյան նո­րու­թյուն լի­նե­լու պատ­ճա­ռով դա­դա­րում է ա­ռանձ­նա­կի հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նե­լուց։

Ի­հար­կե, մեր հա­վա­քա­կա­նի վեր­ջին մր­ցե­լույ­թին անդ­րա­դառ­նա­լը մա­զո­խիզ­մին հա­վա­սար բան է ի­րա­կա­նում, ո­րով­հետև պարտ­վել էլ կա, պարտ­վել էլ, սա­կայն ե­ղա­ծը, մո­ռա­ցու­թյան տա­լով, շր­ջան­ցել էլ չի լի­նի, քան­զի ե­ղա­ծի վրա աչք փա­կե­լը ե­րե­խա­յամ­տու­թյուն կլի­նի, ու թե չես ու­զում ան­վերջ շա­րու­նակ­վեն այս ու այս կար­գի ան­պատ­վու­թյուն­նե­րը, պի­տի գնաս հետևու­թյուն­նե­րի` խնդ­րին լու­ծում գտ­նես։
9։1՝ սա ի­տա­լա­ցի­նե­րի հետ չա­րա­բաս­տիկ դի­մա­կա­յու­թյու­նում ար­ձա­նագր­ված հա­շիվն է։
Ո­մանք հակ­ված են կար­ծե­լու, ընդ ո­րում՝ ան­վե­րա­պա­հո­րեն, որ սա ազ­գա­յին խայ­տա­ռա­կու­թյուն է։

Մեր կար­ծի­քով, թերևս ա­ռանց լուրջ ա­ռար­կու­թյան, կա­րե­լի կլի­ներ հա­մա­ձայ­նել գնա­հա­տա­կա­նին, ե­թե մեր պար­տու­թյունն ար­ձա­նագ­րած հա­շի­վը թվա­յին երկ­նիշ ար­տա­հայ­տու­թյուն ու­նե­նար, մինչ­դեռ ակն­հայտ է, որ ի­տա­լա­ցի­նե­րի հա­մար այդ չա­րա­բաս­տիկ մր­ցակ­ցու­թյու­նում (ա­յո, ա­յո՝ մե­րոնց հետ հա­մա­հա­վա­սար չա­րա­բաս­տիկ) տան­տե­րե­րի ընտ­րա­նին այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ կոտ­րել մեր ֆուտ­բո­լիստ­նե­րի հա­մառ, ես կա­սեի՝ հե­րո­սա­կան դի­մադ­րու­թյունն ու խմ­բա­յին տաս­նե­րոր­դը տո­նել մր­ցակ­ցի դար­պա­սի տաս­նան­գա­մյա գրա­վու­մով։ Ինչ­պես տես­նում եք, թե­րա­ցումն ա­վե­լի քան առ­կա է, և թող Ման­չի­նին իր ֆուտ­բո­լիստ­նե­րով ա­ռանձ­նա­պես վեր-վեր չթռ­չի, քան­զի 9։1-ը 10։1 չէ, ու ի­տա­լաց­նե­րի կազ­մում ե­ղել են ֆուտ­բո­լիստ­ներ, ո­րոնց հա­մար այդ­պես էլ ան­մատ­չե­լի է մնա­ցել մեր հա­վա­քա­կա­նի դար­պա­սը։
Հի­մա ի­տա­լա­ցի­նե­րի ու­նե­ցած այդ խաղք ու խայ­տա­ռա­կու­թյու­նից հե­տո դառ­նանք մե­րոնց։
Ի՞նչ կա­րող էին ա­նել, որ նման ար­դյունք չգ­րանց­վեր, որ­քան էլ որ 9։1-ը 10։1 չէ։
Կա­րող են լի­նել միա­միտ­ներ, որ կա­սեն՝ պարզ չէ՞, պի­տի խա­ղա­յին։

Այս տար­բե­րա­կը միան­գա­մից բա­ցա­ռենք, ո­րով­հետև խոս­քը ոչ թե հա­վա­լա, էշ մի­լի­ցա, չլիկ դաս­տա կամ քարկ­տիկ, այլ ֆուտ­բոլ խա­ղա­լու մա­սին է, իսկ դա մեր տղա­նե­րի պա­րա­գա­յում նույնն է, թե զո­րօ­րի­նակ ինձ­նից, որ կյան­քում չմուշկ­նե­րի վրա մի ան­գամ է ա­ռանց ընկ­նե­լու կանգ­նել՝ այն էլ մի ձեռ­քով ծա­ռից, մյու­սով է­լեկտ­րա­սյու­նից բռ­նե­լով, պա­հանջ­վի ե­ռապ­տույտ էլ չէ, տե­ղում սոս­կա­կան ցատկ կա­տա­րել ա­ռանց ընկ­նե­լու։
Լա՜վ, կլի­նեն հու­սակ­տր­ված­ներ՝ բա ոչ մի տար­բե­րակ չկա՞ր։

Կար ու ոչ թե մեկ, այլ բազ­մա­թիվ։
Կա­րող էինք պար­զա­պես հրա­ժար­վել հան­դի­պու­մից։ Թող գրանց­վեր 0։3 հաշ­վով տեխ­նի­կա­կան պար­տու­թյուն։ Այդ­պես ա­վե­լի պատ­վար­ժան կլի­ներ, իսկ թե բա­նը պի­տի հաս­ներ մի եր­կու կո­պեկ տու­գան­քին, ազ­գո­վին կգց­վեինք, գու­մա­րը կփա­կեինք։
Կա­րե­լի էր պատ­ճառ բե­րել, որ ու­շա­ցել ենք ինք­նա­թի­ռից, դրա հա­մար էլ տեղ չենք հա­սել։
Կա­րե­լի էր ա­սել, որ մեր ի­մա­նա­լով խա­ղը Հռո­մում էր կա­յա­նա­լու, գնա­ցել էինք այն­տեղ, իսկ մինչև քար­տե­զի վրա Պա­լեր­մոն գտանք, բա­նը բա­նից ան­ցել էր։
Վեր­ջա­պես կա­րե­լի էր ա­սել, որ հա­վա­քա­կա­նի ղե­կին նշա­նակ­վե­լու լուրն առ­նե­լուց հե­տո Աբ­րա­համ Խաշ­մա­նյա­նի սե­ղա­նա­տա­մը բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյան կա­րիք է ու­նե­ցել, ու միակ ել­քը ե­ղել է կո­լեկ­տի­վով նրան ա­տամ­նա­բույ­ժի մոտ տա­նե­լը։
Չգի­տեմ։

Ցան­կու­թյան դեպ­քում հա­զար ու մի պատ­ճառ կա­րե­լի է գտ­նել, բայց ոչ Խաշ­մա­նյա­նի այն ա­սա­ծի պես, թե խա­ղին մաս­նակ­ցածն ազ­գա­յին հա­վա­քա­կա­նը չի ե­ղել։ Այս դեպ­քում հարց է ա­ռա­ջա­նում՝ եղ­բայր, ե­թե ազ­գա­յին հա­վա­քա­կա­նը չի ե­ղել, դու այդ ու՞մ կամ ին­չի՞ կար­գա­վի­ճա­կով ես այդ խառ­նամ­բո­խի գլ­խին կանգ­նած ե­ղել ու, առ­հա­սա­րակ, ողջ խա­ղի ըն­թաց­քում Մու­սո­լի­նիի դեմ­քով կանգ­նած ե­ղել։
Մինչ­դեռ շատ ա­վե­լի բա­րո­յա­կան կլի­ներ ա­սել, որ սա մեր ֆուտ­բո­լի հետ ե­ղած զու­լում էր, ու հար­ցը հա­մա­րել փակ­ված։ Մինչ­դեռ...
Մինչ­դեռ։

Գի­տե՞ք, մեր ֆուտ­բո­լի գլ­խին գա­լո­վի են օ­րի­գի­նալ մտա­ծո­ղու­թյամբ գլ­խա­վոր մար­զիչ­նե­րը։
Հի­շու՞մ եք տա­րի­ներ ա­ռաջ Մալ­թա­յից մեր պար­տու­թյունն այն ժա­մա­նակ­նե­րի մեր հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ Վար­դան Մի­նա­սյանն ին­չով բա­ցատ­րեց՝ խո­նա­վու­թյան բարձր տո­կո­սով՝ մո­ռա­նա­լով, որ դրա­նից ըն­դա­մե­նը մեկ-եր­կու նա­խա­դա­սու­թյուն ա­ռաջ բո­ղո­քել էր, որ դաշ­տի տե­րե­րը չեն կա­տա­րել իր պա­հանջն ու չեն ջրել մար­զա­դաշ­տի խո­տա­ծած­կը։ Այն ժա­մա­նակ (հետ­խա­ղյա մա­մու­լի ա­սու­լի­սի այս դա­սա­կան մտ­քից) մենք Վար­դան Մի­նա­սյա­նին հու­շե­ցինք, որ ե­թե հյու­րըն­կա­լող կողմն իր ցան­կու­թյու­նը կա­տա­րած լի­ներ ու խո­տա­ծած­կը ջրած լի­ներ, տղա­ներն ա­վե­լի վատ վի­ճա­կում էին հայ­տն­վե­լու ջեր­մո­ցա­յին կրկ­նա­կի է­ֆեկ­տի պատ­ճա­ռով, բայց հի­մա, բան ու գործ թո­ղած, հո չե՞ս լծ­վե­լու միջ­նա­կար­գում մար­դու չս­տա­ցած ի­մա­ցու­թյու­նը լրաց­նե­լու տան­ջա­լից գոր­ծին, մա­նա­վանդ որ դա նման­վե­լու է սի­զի­փո­սյան տան­ջա­լից աշ­խա­տան­քի։
Ինչ ա­նե՞լ։

Աշ­խա­տու­թյան տես­քով ու որ­պես աշ­խա­տու­թյան վեր­նա­գիր, այս հարցն աշ­խար­հում, ինչ­պես գի­տեք, եր­կու ան­գամ է բարձ­րաց­վել։ Թե դրանք ին­չով են ա­վարտ­վել քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ, չխո­րա­նանք և ա­վե­լի գործ­նա­կան գետ­նի վրա փոր­ձենք պա­տաս­խա­նել հայ­կա­կան ֆուտ­բո­լի հա­մար գործ­նա­կան հն­չո­ղու­թյուն ու­նե­ցող «ինչ ա­նել» ու կող­քին «ինչ չա­նել» հար­ցին։
Նո­րան­կախ Հա­յաս­տա­նի տա­րի­նե­րին մե­զա­նում հայ­կա­կան ֆուտ­բո­լը լր­ջո­րեն բարձ­րաց­նե­լու մի փորձ ար­վեց միայն՝ ի դեմս հան­գու­ցյալ Պոր­տեր­ֆիլ­դի հրա­վի­րե­լով ծան­րակ­շիռ հե­ղի­նա­կու­թյամբ մարզ­չի ու, ա­վաղ, մեր ու մեր ֆուտ­բո­լի ող­բեր­գու­թյունն էր, որ այդ մարդն այդ­քան վա­ղա­ժամ կն­քեց մահ­կա­նա­ցուն։ Ա­մո­թա­լի ո­չինչ չկա, ե­թե մենք մեր հա­վակ­նու­թյուն­նե­րը դնենք մի կողմ ու հրա­վի­րենք մաս­նա­գե­տի, ով կկա­րո­ղա­նա խնդ­րին լու­ծում տալ, զու­գա­հեռ կզ­բաղ­վի տե­ղի կադ­րե­րի ու­սուց­ման հար­ցե­րով։ Ի­հար­կե, դժ­վար է հա­վա­տալ, որ Նե­մեց Ռու­բո­յից հե­տո հայ­կա­կան ֆուտ­բո­լում կգտն­վի ֆուտ­բո­լի` նրա նման բա­ցա­ռիկ խո­րա­գի­տակ, ով մար­զի­չ­նե­րի փո­խա­րեն ո­րո­շում կկա­յաց­նի, բայց թե պի­տի նման հնա­րա­վոր մի­ջամ­տու­թյան դեմն առ­նել։
Ինչևէ։ Հար­ցե­րը բազ­մա­թիվ են, դրանց լուծ­ման հա­մար պետք են ժա­մա­նակ, համ­բե­րու­թյուն, ճիշտ կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն։ Չպետք է կե­րակր­վել ու մարդ­կանց կե­րակ­րել հույ­սով, թե հեր­թա­կան նա­խընտ­րա­կան եվ­րո­պա­կա­նը կամ աշ­խար­հի­նը մեր առջև դրանց եզ­րա­փակ­չի դու­ռը կբա­ցի։ Այդ­պես լի­նե­լու հա­մար մենք դեռ շատ եր­կար ճա­նա­պարհ ու­նենք անց­նե­լու, դեռ պի­տի ֆուտ­բո­լիստ­ներ կր­թենք ու դաս­տիա­րա­կենք, ո­րոնք մր­ցակ­ցի դար­պա­սը տես­նե­լու, դրա ուղ­ղու­թյամբ գո­նե մո­տա­վո­րա­պես հար­վա­ծե­լու ու­նա­կու­թյուն ու­նե­նան, պետք են ֆուտ­բո­լիստ­ներ, ով­քեր խա­ղա­դաշ­տում ի­րա­վի­ճա­կը կար­դա­լու ու կա­ռա­վա­րե­լու ի­մա­ցու­թյամբ օժտ­ված լի­նեն, ով­քեր գար­նան գլ­խին գո­մից հա­նած մո­զու պես ոչ թե գլու­խը կախ, ոտ­քե­րին նա­յե­լով վա­զեն՝ աշ­խար­հից ու կող­քին ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րից կտր­ված, այլ հաս­կա­նան, որ ֆուտ­բո­լը կոնկ­րետ սահ­մա­նագ­ծում ու­նե­ցող տա­րա­ծու­թյան հաղ­թա­հա­րում չէ սոսկ, որ ֆուտ­բո­լը գն­դակն ըն­կե­րո­ջը փո­խան­ցե­լու, նրա հետ հա­մա­տեղ մտա­ծե­լու ու գոր­ծե­լու խաղ է, ըն­կե­րակ­ցու­թյուն, որ գն­դա­կը պի­տի փո­խան­ցել ա­ռա­վել նպաս­տա­վոր դիր­քում գտն­վող խա­ղըն­կե­րո­ջը ու ոչ թե նրան, ով ա­ռանց դրա էլ ար­դեն իսկ փա­կու­ղա­յին ի­րա­վի­ճա­կում է...
Այ, երբ մե­րոնց վրա կիջ­նի դաշ­տը զգա­լու, գոր­ծո­ղու­թյուն­նե­րը բռան մեջ առ­նե­լու, ի­րա­վի­ճա­կը կա­ռա­վա­րե­լու ու­նա­կու­թյու­նը, այն­ժամ նոր կկա­րո­ղա­նանք կոշ­կի քու­ղե­րից վեր նա­յել։
Իսկ հի­մա ներ­կա­յաց­նենք վե­րը խոս­տա­ցա­ծը՝ հա­վա­քա­կան­նե­րի բաշ­խումն ըստ զանգ­ված­նե­րի։
1-ին զա­բյուղ՝
Ի­տա­լիա, Ան­գիա, Բել­գիա Իս­պա­նիա, ՈՒկ­րաի­նա, Գեր­մա­նիա,
2-րդ զամ­բյուղ՝
Ֆրան­սիա, Լե­հաս­տան, Շվեյ­ցա­րիա, Խոր­վա­թիա, Ռու­սաս­տան, Հո­լան­դիա,
3-րդ զամ­բյուղ՝
Պոր­տու­գա­լիա, Թուր­քիա, Դա­նիա, Ավ­ստ­րիա, Շվեյ­ցա­րիա, Չե­խիա,
4-րդ զամ­բյուղ՝
Ֆին­լան­դիա, ՈՒելս, + 4 թիմ Ազ­գե­րի լի­գա­յից։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն