Այսօրվանից Henq.am-ը սառեցնում է գործունեությունը։ Նախնական հաշվարկներով՝ մինչև սեպտեմբեր, իսկ դրանից այն կողմ՝ կտեսնենք։ Պատճառը թե վերջին չորս ամսում մեզ կանոնավորապես հետապնդած տեխնիկական խնդիրներն են, որոնց տրված լուծումները մասնակի են և ոչ հիմնավոր, թե․․․ սակայն եկեք այս թե-ն չմանրամասնենք՝ ընթերցողին լրացուցիչ, իսկ գուցեև ավելորդ հոգսի տակ չմտցնելով։ Սակայն սառեցումը բնավ էլ չի նշանակում, որ մենք ձայնազրկվում ենք։ Կայքին փոխարինելու կգա Мартин Уриханян էջը, իսկ եթե ծայր անհրաժեշտություն տեսնենք, կգործարկվի կայքը՝ թեկուզ առանձին նյութեր հրապարակելու տեսքով։ Այնպես որ՝ մեր զրույցներն ըստ էության չեն ընդհատվում։ Ու չեն էլ կարող ընդհատվել, որովհետև մեր գործունեության առանցքակետում Հայաստան աշխարհի շահն է, նրա ինքնության պահպանումը։

Հարգանքներով՝ Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ