Գերմանական Ֆրանկֆուրտ Մայնի վրա քաղաքի օդանավակայանում հայտնաբերված ռումբի պատճառով արագ էվակուացվում է բնակչությունը։ Տարհանվել է 16,5 հազար մարդ։ Ռումբը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների է, 500 կիլոգրամ քաշով։ Այն հայտնաբերվել է շրջակայքում իրականացված շինաշխատանքների ժամանակ։ Տարհանումը սկսվել է առավոտվա ութից, ովքեր մնալու խնդիր ունեն, կազմակերպվում են օգնության ժամանակավոր կետեր։ Ռումբի ապամոնտաժումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։