Այծի հետ բարեկամություն անող Ամուր անունով վագրի եղբայր Բարտեկը կանխագուշակել է, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ տուրում հաղթանակ է տանելուՎլադիմիր Զելենսկին՝ այս մասին իրենց սոցցանցում տեղեկատվություն են զետեղել Կրասնոյարսկի ֆլորայի ու ֆաունայի այգու աշխատակիցները: Նրանք պատմել են, որ վագրի դիմաց դրել են նմանատիպ տուփի մեջ դրած երկու կտոր միս: Դրանցից մեկում զետեղված է եղել Զելենսկու, մյուսում՝ Ուկրաինայի ներկայիս գործող նախագահի նկարը: Փոքր-ինչ երկմտելուց հետո Բարտեկը նախընտրել է Զելենսկուն: