Ամերիկայի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար գերլարված պայքար է ծավալվել Արգենտինայի ու Չիլիի ընտրանիների միջև՝ թիմեր, որոնք այս առաջնության վերջին երկու մրցակցութունների եզրափակիչների անփոփոխ մասնակիցներն էին։ Հանդիպումն ավարտվել է հիշատակված մրցակցությունները ձախողածների՝ արգենտինացիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Նրանցից գոլերը խփել են Ագուերոն ու Դիբալան, 11-մետրանոցից Վիդալը կրճատել է հաշվի տարբերությունը։ Խաղի ընդհանուր մթնոլորտի վրա իր բացասական ազդեցությունն է գործել հանդիպման մրցավարը, ով պատմության գիրկն է անցնում նաև նրանով, որ խաղադաշտից հեռացրել է Լիոնել Մեսիին։