Sport24.-ը հաղորդում է, որ «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Լուի Բարրին կարող է տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ։ Պատանի տաղանդի ծառայություններով հետաքրքրված են իսպանական «Բարսելոնը», ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», գերմանական «Լեյպցիգը»։ Հաղորդվում է նաև, որ 16-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է անգլիական ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուց։