ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատները ծանուցումներ են ուղարկել մի շարք միջազգային բանկեր՝ պահանջելով տեղեկություն տալ նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական գործունեության, ինչպես նաև ռուս հաճախորդների հետ բանկի ունեցած գործունեության մասին՝ գրում է The New York Times-ը՝ հենվելով քննության ընթացքից լավատեղյակ աղբյուրների ունեցած տեղեկատվության վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը չի տրամադրի Թրամպի հարկային հայտարարագրերի պատճենները: