Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի վերջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել է «Լեգանեսին» ու կարողացել ընդամենը մեկ միավոր վաստակել, թեպետ դիմակայությունն անցել է մադրիդցիների շոշափելի առավելությամբ: Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսի ավարտին բացել են հյուրերը, երկրորդ կեսում «սերուցքայինները»՝ հավասարեցրել: Դարձյալ Զիդանին օգնության ձեռք մեկնողն եղել է իր հայրենակիցը՝ Կարիմ Բենզեման: 61 միավորով «Ռեալը» երրորդ հորիզոնականում է, երկրորդ տեղում գտնվող մադրիդյան մյուս հանրահայտ թիմից՝ «Աթլետիկոյից» հետ մնալով չորս նիշով:

https://www.myscore.com.ua/match/bm2VgIdJ/#video