Անգլիայի պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին» ու տոնեց ծանր հաղթանակ: Գոլը հանդիպման 10-րդ րոպեին խփել է Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը՝ օգտվելով մրցակցի դարպասապահ Բեն Ֆոստերի սխալից: Մեկ րոպե անց «Ուոթֆորդը» մնացել է տասը ֆուտբոլիստով: «Արսենալի» կազմում ողջ խաղին մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը: Հաղթանակը լոնդոնյան ակումբին 66 միավորով տեղ է ապահովել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Այն ընդամենը մեկ նիշով է հետ երրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմից»:

https://www.myscore.com.ua/match/23wt7dhF/#video