Արմինե Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է «Ոստիկանության մի պաշտոնյա ,մի անգամ դժգոհում էր , որ ինչ հիմար հարցով ասես, որ բաժին չեն գալիս,,,,
Հետաքրքրությունս շարժեց ,թե որոնք են լինում էդ հիմար հարցերը...

Պատմեց , որ մի տղամարդ եկել էր մոտը ասում էր էլ հնար չունեմ ,եկել եմ ,որ միջամտեք ,կինս տանը երբեք տաք ճաշ չի պատրաստում , ճաշին կարոտ եմ մնացել , մենակ զուգվում է տնից դուրս է գալիս:
Հանգիստ նայում եմ էս ոստիկանության պաշտոնյային ,ասում եմ ,բա ճիշտ է դիմել , մարդը ընտանիքում հոգեբանական ու սոցիալական բռնության է ենթարկվում ...
Հասկանում եք ծիծաղում էր իմ ասածի վրա, ինչպես առավոտյան լիքը ընկերներ գրառմանս վրա էին ծիծաղում ,երբ ասում էի ,որ կանայք բռնաբարում են տղամարդկանց ուղեղը:
Մեր հասարակության սխալներից մեկն հենց դա է ,կինը միշտ ճիշտ է , դե իսկ տղամարդիկ ուժեղ ...
Փողոցում ինչքան փնթի ,թափթփված տղամարդ եմ տեսնում , մտածում եմ ,որ կնոջ զոհն է ...
Հա կանայք էլ են հաճախ զոհ ... բայց եթե իմանայիք ,թե քանի տղամարդ է դառնում հարբեցող կնոջ բռնության արդյունքում , թե քանիսն են ինքնասպանություն գործում կանանց բռնության պատճառով ու միայն նրա համար ,որ չեն կարողացել բարձր արտահայտվել ...
Մեր հայ տղամարդկանց վերջին օրերին գրանտների պատճառով դարձրել են եսիմ ինչ ...
Որ մի պետության ու ազգի մեջ շեղվածներ չկան?
Հերիք մութ սենյակում կատու ման գաք ,հատկապես ,երբ այնտեղ կատու չկա ...
Հ.գ. աչքիս տղերքի շահերի պաշտպանության ՀԿ եմ բացելու
»։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև`լրատվության անհավաստիության: