Վարազ Սյունին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջերս մի ՍԱՐՍԱՓԵԼԻ ու ՀԱՆՑԱՎՈՐ փաստի մասին տեղեկացանք. պարզվում է,որ Քաջարանում գործող ԶՊՄԿ-ն տարեկան ոչ թե թույլատրված 22 մլն տոննա հանքանյութ է արտահանել, այլ 27 մլն տոննա: Կրկնում եմ՝ 27 մլն տոննա. այն դեպքում,երբ 22-ը արդե՛ն ԱՀԱՍԱՐՍՈՒՌ մի թիվ է փոքրիկ Սյունիքի համար: Լեգիտիմ ու հրատապ հարց է առաջանում՝ արդյո՞ք ԶՊՄԿ-ն օրենքից դուրս մաֆի՛ա է: ԱՊՇԵԼ կարելի է,որ այս պաշտոնապե՛ս ծանուցված փաստի կապակցությամբ ոչ մի հայտարարություն չեղավ Սյունիքի մարզում. ո՛չ մարզպետի կամ փոխմարզպետի մակարդակով, ո՛չ Կապանի համայնքապետի կամ ավագանու մակարդակով և ո՛չ էլ Քաջարանի համայնքապետի կամ ավագանու մակարդակով (իրեն «Սյունիքի դեսպան» համարող այդ ԱԺ պատգամավորն էլ լուռ էր): Կեցցեք դուք. շարունակեք ՀԻՆ ձևով»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: