Ջրհեղեղից տուժած Իրկուտսկի մարզի բնակիչները զանգվածաբար հրաժարվում են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեխաների հանգիստը ամառային ճամբարներում կազմակերպելու առաջարկից։ Պատճառն ընտանիքները չբաժանելն է։ Ըստ վերջին տվյալների, ջրհեղեղից տուժել է մեծ թվով բնակչություն, ֆիքսված է 21 քաղաքացու մահ, հոսպիտալացված է 313-ը, նրանց թվում՝ 57 երեխա։