Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca-ն, ընթացիկ մրցաշրջանից «Բարսելոն» տեղափոխված Անտուան Գրիզմանը 5 տարվա ընթացքում ակումբից կստանա 105 մլն եվրո։ Առաջին և երկրորդ տարիներին 28-ամյա ֆրանսիացին կստանա 18 մլն, երրորդ տարում՝ 21 մլն, չորրորդում՝ 23 մլն, իսկ հինգերորդում՝ 25 մլն եվրո։ Միջինացված այդ գումարը յուրաքանչյուր տարվա համար կկազմի 21 միլիոն եվրո։ Նկատենք, որ ֆուտբոլիստը նույնքան գումար էր ստանում և իր արդեն նախկին ակումբում՝ Մադրիդի «Աթլետիկոյում»։