Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Իտալիա, որտեղ հանդիպումներ կունենա հյուրընկալող երկրի նախագահի, վարչապետի հետ, կմասնակցի ռուս-իտալական քաղաքացիական հասարակությունների ֆորումին, ընդունելության կարժանանա Հռոմի պապի կողմից։ Նշվում է, որ բանակցություններից զատ նախատեսվում են մի շարք փաստաթղթերի ստորագրում։