Գրանադա ու Մադրիդ քաղաքների համալսարանների գիտնականները ուսումնասիրություններ են անցկացրել պարզելու կաթի ու կաթնեղենի ազդեցությունը քրոնիկական հիվանդությունների վրա: Նշվում է, որ կաթն ազդեցություն ունի մկանային զանգվածի ու ոսկորների կազմավորման, ինչպես նաև նկատելի ազդում է միզապարկի քաղցկեղի առաջացման ցածր ռիսկայնության վրա: Բացի այդ գոյություն ուն կապ հղիության ժամանակ կաթի օգտագործման ու նորածնի քաշի միջև: