Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Ալլա Պուգաչովային ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Հեռագրում շեշտված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, երգահանի ու երգչուհու բացառիկ ներդրումը երաժշտարվեստի զարգացման գործում. «Տաղանդն ու ոչ օրդինար վոկալ տվյալները, վառ արտիստական տեմպերամենտն ու աշխատունակությունը ձեզ բարձրացրել են էստրադայի Օլիմպոս, բերել հիրավի համաժողովրդական փառք»:

Նախագահը նշել է, որ Պուգաչովան մեծ բեմ է հանել օժտված մեծ թվով մարդկանց, որոնց համար ընդմիշտ կլինի նվիրվածության ու պրոֆեսիոնալիզմի էտալոն: