Տիգրան Արեգունին իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արդեն մի քանի օր է մեծ թափով տարածվում են ընտանեկան բռնություն նկարագրող դեպքեր։ Ես չեմ ուզում անդրադառնալ դրանց հավաստի կամ կեղծ լինելու հանգամանքին։ Ես ընդունում եմ, որ դրանք կարող են և ճիշտ լինել։
Բայց։
Խնդիրը նրանում է, որ եթե նույնիսկ այդ նկարագրված բռնության դեպքերը ճիշտ են, ապա այն մեխանիզմները որոնք առաջարկվում են կիրառել, ընտանեկան բռնության խնդրի լուծման չի հանգեցնելու։ Դա խնդրի լուծումը հետաձգելու տարբերակ է, որի արդյունքում խնդիրը հնարավոր է նաև խորանա։ Էլ չեմ խոսում չարաշահումների ու մարդկային՝ մասնավորապես երեխաների առևտրի մասին։

Ես մանրամասնորն չգիտեմ թե աշխատող մեխանիզմը որը կլինի, բայց ես իմ տրամանության շղթայով անցկացնելով հասկանում եմ, որ առաջարկվող տարբերակը այն չի ինչ անհրաժեշտ է։

Այնուամենայինիվ կարծում եմ ընտանեկան բռնության կանխարգելման և հետևանքների վերացման ամենաարդյունավետ տարբերակը կրթաքարոզչական աշխատանքներն են։

1 Առաջին հերթին հեռուստաեթերի մաքրման հարցն է։ Կարծում եմ թիվ մեկ խթանիչը հեռուստաեթերից հորդացող բացասական հեռուստաաղբն է։ Տափակ, լկտի, անհարկի սեռականացված այսպես կոչված հումորային շոուներ, միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերունք և բռնության կիրառում ցուցադրող վտանգավոր սերիալներ, բռնության և պատահարների արյունոտ մանրամասներով լրահոս և այլն, և այլն․․․ Կարծում եմ ընտանեկան բռնության դեմ պայքարող էդ նույն կազմակերպությունները պետք է կենտրոնանան այս խնդրի վրա և պետությունից պահանջեն լուծումներ։ Հեռուստատեսությունները վերոնշյալ աղբը պիտի փոխարինեն ընտանեկան և միջանձնային նորմալ ու հարգալից հարաբերություններ քարոզելու ու ներկայացնելու հաղորդումներով ու ինչու չէ նաև սերիալներով։ Ցանկացած սոցիոլոգ կամ մեդիամասնագետ կփաստի հեռուստաարտադրանքի լուրջ ազդեցության մասին։

2 Սոցիալական աշխատողների նկատմամբ թիվ մեկ պահանջը պիտի լինի, ոչ թե ընտանիքի անդամներին միմյանցից բաժանելը, այլ նրանց հետ առաջին հերթին հոգեբանական աշխատանքներ տանելը, կրթելը, դաստիարակելը, իրավագիտակցության բարձրացումը, միմյանց նկատմամբ պատասխանատվության ամրացումը, միմյանց սիրելու խթանումը։ Բաժանումը պիտի լինի ամենածայրահեղ միջոցը։ Դե բնականաբար, եթե միջադեպերը այնպիսին են, որ անցել են արդեն քրեական դաշտ, ապա քրեական պատասխանատվությունը պիտի լինի անխուսափելի ու շատ խիստ։

Հասկանալի է, որ սա անելը շատ ավելի բարդ է, քան թե ընտանիքի անդամներին իրարից բաժանելը։ Բայց պիտի գտնել ձևը։ Իմ նկարագրածը ամենաընդհանուր ու մակերեսային նկարագրությունն է։ Սա պիտի մանրամասն մշակվի ու աշխատող մոդել դարձվի ու իրոք մտահոգ մարդիկ կարող են լծվել այս գործին, ոչ թե <<տապոռային>> լուծումներ առաջարկվող գործին։

Հուսանք այս մոտեցումը կգտնի իր տեղը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարում, քանի որ խնդիրը ներհայաստանյան չի, այլ համամարդկային է։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև`լրատվության անհավաստիության: