Ֆրանսիայում ավարտին մոտեցող կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այտնի է դարձել եզրափակչի մյուս մասնակից հավաքականի անունը ևս։ Մրցում են Հոլանդիայի և Շվեդիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։ Լրացուցիչ ժամանակում հոլանդուհիները խփել են դիմակայության միակ գոլն ու նվաճել եզրափակչի ուղեգիր։ Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակչում ԱՄՆ-ի կանանց հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր Անգլիայի ընտրանուն։ Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 7-ին Լիոնի «Պարկ Օլիմպիկ Լիոննե» ստադիոնում։