Կայացել է Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Չիլիի և Պերուի հավաքականների հանդիպումը: Խաղն ավարտվել է պերուացիների սենսացիոն հաղթանակով՝ 3:0 հաշվով:21-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է պերուացիների կիսապաշտպան Էդիսոն Ֆլորեսը: Կիսապաշտպան Յոսիմար Յոտունը 38-րդ րոպեին կրկնապատկել է Պերուի առավելությունը: Հանդիպման վերջնական հաշիվը 91-րդ րոպեին գրանցել է պերուացի հարձակվող Գերերոն։ Ավելացված ժամանակում Չիլին ստացել է 11-մետրանոցի իրացման հնարավորություն, սակայն Էդուարդո Վարգասը վրիպել է: