Բունդեսլիգայի 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով պարտության է մատնել Դյուսելդորֆի «Ֆորտունային», ու Դորտմունդի «Բորուսիայից» հետ խլել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Հիշեցնենք, որ «մեղուներն» էլ իրենց հերթին պարտության էին մատնել «Մայնցին»՝ 2:1: «Բավարիան» վաստակել է 67 միավոր, դորտմունդցիների ունեցածը մեկ նիշով պակաս է: