Ուկրաինայի նախագահի թեկնածու, երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ժամանել է «Օլիմպիական» մարզադաշտ ու դիմելով ներկաներին՝ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու համար, մրցակցին՝ Վլադիմիր Զելենսկուն, անվանելով պարկի միջի կատու. «Ուկրաինան չի ուզում ունենալ պարկի միջի կատու: Շնորհակալ եմ, որ այստեղ ենք»:

Հիշեցնենք, որ Զելենսկին ինքն էր Պորոշենկոյին կանչել հրապարակային դեբատների ու ինքն էլ անձամբ նշել էր տեղը՝ Կիևի մարզադաշտը: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ապրիլի 21-ին է: