Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հազարավոր մարդ է ոտքի ելել պահանջելու երկրի վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը՝ տեղեկացնում է է DW-ն։ Իրավապահների հետ բախումների հետևանքով տուժել է 15 ցուցարար, առնվազն 5 ոստիկան։ Վիրավորներ կան և լրագրողների մեջ։

Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել խորհրդարանի շենքի մոտ պատ կազմած ոստիկանական շղթան։ Նրանք քարեր ու ծխանռնակներ են նետել իրավապահների կողմը, կրակի մատնել շենքի մոտ կայանված մեքենան։ Ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ ու մահակներ են կիրառել։