ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ. հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական Կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ: Այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան (Իտալիա): «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 7-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կմեկնարկի Կարմիր գորգի արարողությամբ, 17:30-ին: Ժամը 19:00-ին, տեղի կունենա փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Կինոփառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: