Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նկատեց. «Եթե փողոցում շարքային ոստիկանի նկատմամբ յուրաքանչյուրը գիտակցաբար հարգանք դրսևորի, ապա վստահ կարելի է ասել երկրում անվերապահորեն ձևավորված է հարգանք պետականության նկատմամբ՝ ընդհանրապես»: Հավելեմ, որ սա նաև մշակույթի, ինքնագիտակցության խնդիր է, և յուրաքանչյուր պաշտոնյա ևս պետք է ձգտի ընկալել, որ իր միջին կամ բարձր դիրքը զուտ միջոց է իր գործառույթներն իրականացնելու համար, իսկ քաղաքացիների հետ հարաբերություններում շփման «լեզուն» միայն մեկն է՝ խորին հարգանքը ...

Հ.Գ. «Խոստանում եմ Ոմանց նման իզուր տեղը չխոստանալ» ՍԵՎԱԿ»

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճականսխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: