Բունդեսլիգայի 29-րդ տուրի Դորտմունդի «Բորուսիա»-«Մայնց» դիմակայությունն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:1: Ջեյդոն Սանչոն դարձել է դուբլի հեղինակ: Հյուրերի կազմում աչքի է ընկել Ռոբին Կուայսոնը: Հաղթանակը դորտմունդցիներին հնարավորություն է տվել մեկ նիշով շրջանցել «Բավարիային» և 66 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այժմ խոսքը մյունխենցիններինն է, ովքեր այսօր ուժերով չափվում են «Ֆորտունայի» հետ: