Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում Բրազիլիայի ընտրանին առանց լուրջ բարդությունների պարտության մատնեց Արգենտինայի ընտրանուն ու դուրս եկավ եզրափակիչ։ Երկու գոլերի հեղինակն էլ Գաբրիել Ժեսուսն է։ Նշենք, որ եթե արգենտինացիներն իրենց ամբողջական մարտական կազմով էին, վնասվածքի պատճառով բրազիլացիներից խաղին չէր մասնակցում Նեյմարը։