Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի լրատվականի ոճով:
O
րվա լուրերը մեկ տեսաշարով.
Զարթոնք գյուղը բաժանվել է գյուղապետի և նրա հակառակորդների բանակի՝ հեչ՝ ուղղակի իրար վրա են կրակում:
Արդեն ամիսներ շարունակ բյուջեի սուղ միջոցներից աստղաբաշխական պարգևավճարներ ստացող ՊԵԿ-ի հաստավիզ տեսուչները շրջափակել են Առինջ Մոլը և մտնող ու դուրս եկող ավտոմեքենաների բեռնախցիկներն են ստուգում, ինչպես նաև՝ Մոլի աշխատակիցները հդմ խփեցի՞ն, թե ոչ (ասում են՝ վտանգավոր հանցագործ է փախել):
Դատարանը որոշեց Սերժ Սարգսյանի եղբորորդուն վերդարձնել անձնագիրը, ներողություն խնդրել պատճառած անհանգստության համար՝ զուգահեռ վճարելով վերջինիս գերդաստանի Երևան-Մադրիդ չվերթի ավիատոմսերի գումարները:
Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մտորում է մի քանի հարցի շուրջ՝ մայիսի 25-ին անկախ Արցախի սահմանը ավտոերթով հատող շարասյան դեմ քանի մարտական հաշվարկ տեխնիկա հանի, օդային հարվածները հասցնի մինչ ա՞յդ, թե՞ դրանից հետո, թե՞ ընդհանրապես թողնի ու մի կերպ ճողոպրի բոլոր անառակությունների կենտրոն բերիայի ու լենինի ոստան:
Եվ վերջում՝ Փաշինյանը դուստրերի հետ թատրոն է այցելել:

Խորհրդային տարիներին մի անեկդոտ կար.
հերը տղայի օրագիրը վերցնում ա, տեսնում՝ բոլոր առարկաները 2 ա, երգը՝ 5: Ասում ա՝ արա, էդքանից հետո երգելդ ո՞նց ա եկել
»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: