Ամերիկյան զինվորականներին մոտ ժամանակներս կարող են նստեցնել դիետայի վրա՝ տեղեկացնում է Military Times-ը: Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ ծառայողների որոշ մասի մոտ նկատվում է գիրացման պրոցես: Նշվում է, որ զինվորներին հարկ կլինի հրաժարվել գարեջրից ու բուրիտոյից, ինչպես նաև անցնել ցածրկալորիական կոկտեյլների ու սալաթների: Առաջնահերթությամբ նման դիետայի կարող են նստեցնել այսպես կոչված ծովակատուներին: Սակայն խնդիրը դիետայի պահպանմամբ չիհանգուցալուծվում, քանզի կա ոչ աշխատանքային ժամի գործոնը, իսկ այստեղ հսկողություն իրականացնելն էապես բարդանում է,եթե չասենք՝ հնարավոր չէ: