Բաթումում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այս պահին ուժեղագույնի կոչումն են վիճարկում ամենավերջին՝ գերծանր քաշային կարգի ծանրորդները: Պոկում վարժությունից հետ առաջին հորիզոնականում է աշխարհի գործող չեմպիոն Լաշա Տալածաձեն, ով երկրորդ մոտեցմամբ սահմանեց աշխարհի ներ ռեկորդ՝ գլխավերևում պահելով 218կգ կշռող ծանրարձողը: Մեր Գոռ Մինասյանը ցույց է տվել երրորդ արդյունքը՝ 200կգ: Ցավոք ծնկի վնասավածքը նրա խանգարեց ամբողջովին դրսևորվել։ Տեսնենք թե իրադարձություններն ինչ զարգացում կստանան։