Ամերիկայում տվել են Էլվիս Պրեսլիի մասին նկարահանվող կենսագրական կինոնկարի գլխավոր դերակատարի թեկնածուների անունները: Դերակատարմանը հավակնում են One Direction խմբի մենակատար Հարրի Սթայլզը, «Դիվերգենտ», «Մեղավոր են աստղերը » ֆիլմերի դերակատարումներից հայտնի ամերիկյան դերասան Անդել Էլգհորտը: Նրանցից զատ քաստինգին մասնակցել են Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը, Օստին Բաթլերը, Մայլզ Թելլերը: Հաղորդվում է, որ դերասանի վերջնական ընտրությունը կկայանա մոտակա շաբաթներին: Կինոնկարի ռեժիսորն է Բազ Լուրմանը: