Րոպեներ առաջ Բաթումում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 109 կգ կշռող ծանրորդների մրցությունը: Գերազանց է հանդես եկել աշխարհի գործող չեմպիոն, Ռիո-2016 օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Մեր փառահեղ մարզիկը մրցակցությունից դուրս է եղել՝ պոկում և հրում վարժությունների ոսկե մեդալների կողքին տիրանալով նաև առաջնության մեծ ոսկուն: 22-ամյա մեր հրաշքը ցույց է տվել 427 (192+235) կգ արդյունք: Նրա գերազանցությունն այնքան ակնհայտ է եղել, որ չի էլ զգացվել հրում վարժության երրորդ մոտեցման անհրաժեշտությունը: Դե ինչ, Բաթումը մեզ տվեց երկրորդ չեմպիոնը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ աշխարհամասի ուժեղագույնի կոչման էր

արժանացել Հակոբ Մկրտչյանը (89 կգ քաշային կարգ):