Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Աշխարհում անհնար ոչինչ չկա։ Նույնիսկ անհնարինը՝ հնարավոր է Երբ գրող, լրագրող ու սցենարիստ Արփի Վանյանն ասաց , որ գիրք է գրում հաջողակ ու երջանիկ մարդկանց մասին ու ուզում է, որ ես էլ պատմեմ հաջողությամ իմ պատմությունը՝ մի պահ վարանեցի։ Հետո ասացի՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Գիրքը արդեն լույս է տեսել՝ «Անհնարինը՝ հնարավոր»։ Դեռ չեմ կարդացել Աբրահամ Ռուսոյի, ամերիկահայ հայտնի բարերար էլվիս Մադաթյանի ու մյուսների հաջողության պատմություններն այս գրքում ու ինչպես անել, որ հաջողությունը քեզ սիրի, բայց վստահ եմ՝ Արփիի գիրքը մեծ հետաքրքրությամբ եք կարդալու»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: