ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը «խառնվել է» Վենեսուելայի գործերին: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը գնացել է հակառակ Վենեսուելայի ղեկավարության. «Նրանք /Ռուսաստանը/ խառնվել են՝ չունենալով դրա իրավունքը: Նրանք չունեն վենեսուելական ժողովրդի համաձայնությունն այդ մասին: Նրանք այնտեղ են գտնվում որպես թշնամական պետություն»:

Պոմպեոն հավելել է, որ Վենեսուելայի ըննդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հանդիսանում է «անհրաժեշտ կերպով ընտրված նախագահ»:

Հիշեցնենք, որ շուրջ 50 երկիր ճանաչում է Գուայդոի ընտրված լինելը երկրի ղեկավարի պոստում, Ռուսաստանն ու ևս մի քանի երկիր ընդունում են Նիկոլաս Մադուրոյի նախագահ լինելը: